Երիտասարդը երիտասարդ տղան այս գեղեցկուհուն հրավիրեց ժամադրության, սակայն․․․Աղջկա փոխարեն ժամադրության մի նա-
մակ ստացավ։Երբ Լուիզա անունով աղջիկը դպրոցական էր, մշտապես ենթարկվում էր ծաղրանքների, նրան վիրավորում ու նեղաց
նում էին համադասարանցիները։ Լուիզային անվանում էին գեր, խոզ, տգեղ․․․

Նա երկար տարիներ տառապում էր նման վերաբերմունքի պատճառով։ Սակայն 22 տարեկանում, երբ Լուիզան արդեն Օքսֆորդի
համալսարանի ուսանողուհի էր, մի երիտասարդի հետ ծանոթացավ։ Նա հմայված էր աղջկա գեղեցկությամբ ու ցանկանում էր հան
դիպել նրա հետ։
Լուիզան իսկույն ճանաչեց տղային․ իր գլխավոր տանջողներից մեկն էր։ Աղջիկը հասկացավ, որ նախկին համադասարանցին իրեն
չի ճանաչել ու որոշեց ընդունել հրավերը՝ համաձայնելով հանդիպել նրա հետ ռեստորանում։Երեկոյան,երբ տղան նստած էր սեղանի-
կի շուրջ ու սպասում նոր ծանոթին, մատուցողուհին նրան մի երկտող բերեց․

-Ներիր, բայց ես չեմ կարող միանալ քեզ այսօր։ Հիշու՞մ ես, երբ գեր էի, դու ծաղրում էիր իմ քաշը։ Չէ՞։ Չե՞ս հիշում։ Իսկ ես այդ ծաղ-
րանքներից հետո մի քանի տարի տառապել եմ՝ օրական 1 խնձոր ուտելով։ Դրա համար էլ այսօր էլ եմ բաց թողնում ընթրիքը։ Հի-
շու՞մ ես, իչպես էիր վիրավորում ինձ արտաքինիս պատճառով, ուղղակի զզվելի է․․․

Դու ու ընկերներդ 3 տարի շարունակ նեղացնում էիք ինձ։Դու չէիր համարում,որ 8 տարի առաջ ես արժանի էի մարդկային վերաբեր-
մունքի, ու դրա համար էլ որոշեցի քեզ ուղարկել այս լուսանկարը՝ որպես հիշեցում։Հաջորդ անգամ, երբ կմտածես իմ մասին, նայիր
լուսանկարի աղջկան, քանի որ նա այն աղջիկն է, ով հենց նոր մերժեց քեզ։
