Երեկոյան գործից տուն էի գալիս, երբ բարձրահարկ շենքի մոտով անցնելիս նկատեցի, որ ինչ-որ մեկը լացակումաց օգնություն էր
կանչում․․․Գնում եմ տուն, անցնում եմ 12 հարկանի շենքի կողքով, հանկարծ անհանգստացած ձայն եմ լսում.
-Երիտասարդ…
Բարձրացնում եմ գլուխս և վեցե րորդ հարկի պատո ւհանից նայող մի տարեց կնոջ եմ տեսնում:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում եմ:
-Չէի՞ք հուշի, թե որ հարկում եմ,-անհա նգստացած ձայնով շարունակում է կինը:
-Վեցերորդ:
-Երիտասարդ,խնդրում եմ կանգնեք այստեղ 2-3 րոպե,ես կնայեմ պատ ուհանից,իսկ դուք ինձ կասեք, հենց հասնեմ իններորդ հարկ:
-Լավ,-ասում եմ ես և հանգիստ սպա սում, քանի որ տեղ չունեմ շտապելու:
Վերև նայելով՝ կանգնած սպասում եմ, թե երբ կերևա տարեց կինը, իսկ նա չկա ու չկա:Այդ պահին շենքից մի տղամարդ է դուրս գա-
լիս, տեսնելով ինձ՝ մոտենում և հարցնում է.

-Դուք պատահաբար հարկերը չե՞ք հաշվում՝ մի տարեց կնոջ սպասելով:
-Այո, իսկ դուք որտեղի՞ց իմացաք:
-Դա իր ամենօրյա զբաղմունքն է:
Նա մեր հարևանուհին է,խեղճը խելագարվել է․․Ամբողջ կյանքում մաթեմատիկայի ուսուցչուհի է եղել,իսկ հիմա ոչնիչ չի հասկանում:
Միայն նայում է պատուհանից և բոլորին ստիպում հաշվել հարկերը:Հանգիստ գնացեք տուն, էլ անելիք չունեք…
