Երբ հայրս 3-րդ անգամ անընդմեջ ստեց մորս, նա վերցրեց ինձ ու եղբորս ու հեռացավ տնից․․․

Երբ հայրս 3-րդ անգամ անընդմեջ ստեց մորս, նա վերցրեց ինձ ու եղբորս ու հեռացավ տնից․․․Երբ հայրս երրորդ անգամ միևնույն
ստոր արարքը գործեց, մայրս որոշեց, որ այլևս չի ապրի այդպես։ Նա համարաձակ գտնվեց, հավաքեց մեր իրերը, բռնեց իմ ու եղբո
րս ձեռքից։ Մենք հեռացանք, ծնողներս բաժանվեցին։ Դրանից հետո մայրս գեղեցկության սրահ աշխատանքի ընդունվեց, որտեղ էլ
աշխատում է մինչ օրս։

Նա բոլոր այս տարիների ընթացքում աշխատել է գերլարված գրաֆիկով։Բայց չնայած դրան, նա միշտ հասցրել է մեզ համար նախա-
ճաշ ու ընթրիք պատրաստել,լվանալ մեր հագուստը ու արդուկած դասավորել դարակում։ Ժամանակի ընթացքում ես ու եղբայրս այդ
գործերը վերցրեցինք մեզ վրա։Մայրս մեզ տվել էր ազատություն, բայց ոչ այնքան, որ սխալ քայլեր գործեինք։ Նա մեզ պատժում էր,
երբ հասկանալով որևէ վատ բան էինք անում, բայց երբեք կտրուկ ու վիրավորական խոսք չի ասել, ընդհակառակը, բացատրել է, թե
ինչու պետք չէ այդպես վարվել։

Ես պաշտում եմ մորս։ Նա այն մարդն է,ով չի ցանկացել ապրել մեծ եկամուտ ունեցող ամուսնու կողքին,քանի որ վերջինս անարժան
մարդ է։ Նա նախընտրել է պահել երեխաներին սեփական քրտնաջան աշխատանքով։Ու հիմա, երբ ես ու եղբայրս արդեն մեծ ենք,
ունենք մասնագիտություն, աշխատանք, միասին գումար ենք հավաքել ու մորս համար տուն գնել։

Գիտենք, որ նա շատ էր երազում դրա մասին, բազմիցս է ասել, որ հոգնել է վարձով տներից։ 1 ամսից նրա ծննդյան օրն է, ու հիմա
մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան, որ նվիրենք բաղձալի բանալին ու մորս տանենք իր սեփական տուն․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика