Բոլորը ուրախանում են երեխա ունենալիս, բայց մեր ընտանիքում հակառակը եղավ․․․Ամուսնուս համար հարազատ երեխաս մեր
ընտանիքի քանդման պատճառ դարձավ։Ես 30 տարեկան եմ,իսկ կինս 29:Մինչև երեխայի ծնվելը մենք 5 տարի շարունակ ապրում
էին սիրով և համերաշխ:
Հղիությունը պլանավորված էր(ոնց եմ ես ափսոսում այդ մասին): Ամեն ինչ սկսվեց երեխայի ծնվելուց հետո՝ գոռոցներ, կապրիզներ,
անքուն գիշերներ,նյարդեր,զոքանչի ներկայություն։Ես աշխատում եմ,իսկ կինս՝ ոչ:Նա միշտ զբաղված է երեխայով,այդ ամենին գու-
մարած նաև զոքանչս:

Մենք իրար հետ որևէ հարաբերություն չունեինք արդեն հղիության վերջին ամիսներին,իսկ ծծնդաբերությունից հետո ոչինչ չվերա-
կանգնվեց:Տանն այնքան լարված մթնոլորտ էր,որ բանը դրան չէր հասնում:Մեր երեխան շատ դյուրագրգիռ էր,իսկ իմ ու կնոջս հա-
րաբերություններում վեճերը ավելի հաճախ էին կրկնվում:
Աշխատանքս շատ ժանր էր և շատ ուժեր էր խլում:Այս իրավիճակում ես սկսեցի նայել շուրջս,սակայն սիրուհու կարգավիճակով ապ-
րել ցանկացողները այդքան էլ շատ չէին:Բոլորը ձգտում էին լուրջ հարաբերությունների,իսկ դրա համար պետք էր ազատ լինել: Այս
ամենին գումարած ես մի շարք առողջական խնդիրներ ունեի,սկսեցի ամեն օր խմել:

Գնալով ինձ ավելի քիչ էին հետաքրքրում կինս և երեխաս: Բազմաթիվ անգամներ կնոջս հետ խոսեցի,փորձեցի բացատրել,որ չի կա-
րելի ամբողջ ժամանակը տրամադրել երեխային:Ժամանակի ընթացքում նա ինձ համար տհաճ դարձավ:Շատերն ասում են,որ երե-
խան ընտանիքն ամրացնում է,սակայն մեր դեպքում ընտանիքը քանդվեց:
