Բացառիկ տեսանյութ․ Արավուսի գյուղապետը իր ջոկատով բանակցում է ադրբեջանցիների հետ, որ առաջ չգան

Լրագրող Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արավուսի գյուղապետը՝ իմ Արգամ հոպարը, իր ջոկատով գը-նացել է՝բանակցելու թուրքերի հետ ու նրանց համոզում է,որ առաջ չգան…Միայնակ հսկում են Թուրուսի խութը, որն, ի դեպ, թե՛ ռազմական, թե՛ ստրատեգիական առումով կարևոր նշանակություն ունի և այդ հենա-կետից կարող են ցանկացած ոտնձգություն կատարել: Չկա պետական որևէ կառույցի աջակցություն:

Ուզում եմ հասկանալ՝ պետական կառույցներն ինչ են անում հիմա, ուզում եք վերջնական, Գորիսի գյուղերը դա-տարկելով, առաջ գան թուրքերը: Քիչ առաջ էլ խոսեցի գյուղապետի հետ, մարդիկ կանգնել են փաստի առաջ, 33 հոգով ջոկատ են կազմել ու տարրական պայմանները չունեն: Մեկ Ուազ մակնիշի ավտոմեքենա գոնե տրամա-դրեք, որ կարողանան պատշաճ կերպով հերթափոխն իրականացնել:Արավուսում են բնակվում իմ հորեղբայր-ները, հորաքույրը, բազմաթիվ ընտանիքներ՝ բոլորին վերացրեք, որ հանգիստ շնչեք»:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика