Արծրուն Հովհաննիսյանը՝ Կուբшթլուում դիրքшյին առшջխաղ шցման վերшբերյшլ ոչ պшշտո նшկան տեղեկությшն մասին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ պաշտոնապես չհաստատված և համացանցում շրջանառվող այն տեղեկություններին, թե «հայկական կողմը Կուբաթլուի շրջանում դիրքային առաջխաղացում ունի և հաջողվել է գերեվարել հակառակորդի որոշ գրոհայինների»:

Ի պատասխան, Հովհաննիսյանն ասաց. «Ես ուղղություն չնշեմ կոնկրետ, որովհետև, գիտեք, միշտ խուսափել եմ առանձին բնակավայրերի, բնագծերի նշումից:

Հյուսիսային ուղղությամբ դիրքային բարելավման մասին նշեցի, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղ տար, որովհետև պատերազմ է,և ընթացքում լինում են և՛ նահանջներ, և՛ առաջխաղացումներ»:

Նյութի աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика