Այսօր առավոտյան մտա դեղատուն և տեսա մի տարեց կնոջ, ով մտամոլոր կանգնած լաց էր լինում․․․Մոտեցա պարզելու, թե ինչ է պատահել․ Հարցրեցի ու․․․

Այսօր առավոտյան մտա դեղատուն և տեսա մի տարեց կնոջ, ով մտամոլոր կանգնած լաց էր լինում․․․Մոտեցա պարզելու, թե ինչ
է պատահել․ Հարցրեցի ու․․․Այսօր առավոտյան ես մտա իմ տարածքում գտնվող դ եղատուն: Նկատեցի մի ծեր կնոջ, որը արցունք-
ներն էր սրբում: Չէի կարող անտարբեր մնալ: Մոտեցա ու հետաքրքվեցի, թե ինչ է պատահել:

Տատիկը տխուր աչքերով ինձ էր նայում: Նրա խոսքերից հասկացա, որ նա ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ իրեն սնունդ գնի,
կա՛մ դեղ որայք։ Դ եղորայքը, որ նա ամեն ամիս գնում էր, թանկացել էր և այժմ տատիկը կանգնած էր դժվարին ընտրության առաջ:
Իհարկե, տատիկի համար գնեցի իրեն անհրաժեշտ դե ղորայքը, գրպանումս ամբողջ փողը հավաքեցի ու տվեցի նրան։

Բայց .. բայց այս տատիկներից ու պապիկներից քանի՞սն ունենք:

Մարդիկ, ովքեր իրենց ուսերին կրել են պա տերազմի ողջ ծանրությունը, ամբողջ կյանքում քրտնաջան աշխատել, իսկ հիմա անզո-
րությունից լաց են լինում, որ իրենց (թեկուզ բարձրացված) թոշակով չեն կարող գնել տարրական իրե՞րը։ Ինչու՞: Եկեք չսպասենք և
օգնենք նրանց: Ես բոլորին կոչ եմ անում փոքրիկ բարի գործեր անել։

Որքան անպետք իրեր ենք մենք գնում, միայն այն պատճառով, որ դրանք մեզ դուր են եկել, որքան անհեթեթ բաների վրա ենք մենք
գումար ծախսում, չպատկերացնելով,որ հնարավոր է մեր կողքին գտնվող, թեկուզ և անծանոթ մեկին այդ գումարը ավելի շատ է
պետք, միգուցե, հաց կամ անհրաժեշտ դե ղորայք գնելու համար:

Չեմ գրում,որ պարծենամ, թե ինչ լավն եմ..Ուղղակի առաջարկում եմ անտարբեր չմնալ մեր շրջապատում գտնվող ծերերի և ընդհան
րապես կարիքավորների նկատմամբ:Ես պարզապես առաջարկում եմ ավելի ուշադիր լինել և դուք կտեսնեք,թե որքան հնարավորու-
թյուններ կան բարի գործեր անելու համար: Մեզանից ոչ ոք ապահովագրված չէ միայնակ ու անօգնական ծերությունից:

Եկեք մի պահ մտածենք..

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика