Ամուսնացել եմ ու արդեն հղի եմ, բայց շատ եմ զղջում․ Այնքան եմ ուզում ամեն ինչ թողնել և հեռանալ․․․

Ամուսնացել եմ ու արդեն հղի եմ, բայց շատ եմ զղջում․ Այնքան եմ ուզում ամեն ինչ թողնել և հեռանալ․․․Հանգամանքներն այնպես
դասավորվեցին, որ այժմ ես ամուսնացած եմ և հղի եմ: Չեմ կարող ասել, որ երջանիկ եմ…Ընտանեկան կյանքն այնպիսին չէ իրա-
կանում, ինչպես որ ես էի պատկերացնում:

Ես 23 տարեկան եմ: Ծնվել և մեծացել եմ մայրաքաղաքում: Մինչ ամուսնությունը վարում էի ակտիվ և հագեցած կյանք: Զբոսնում
էի, թատրոն և տարբեր միջոցառումներ էի հաճախում:Ամուսինս փոքր քաղաքից է: Այստեղ նա ունի լավ աշխատանք: Սկզբում մենք
որոշ ժամանակ ապրեցինք մայրաքաղաքում՝ վարձակալած բնակարանում, սակայն շուոտվ ամուսինս պնդեց, որ մենք տեղափոխ-
վենք իր հարազատ քաղաք:

Ես համաձայնեցի, քանի որ ամուսինս խոստացավ, որ մենք մի քանի ամիս կապրենք իր ծնողների հետ,մինչ հիփոթեքով բնակարան
կգնենք: Արդեն կես տարուց ավել է անցել, բայց ամուսինս նույնիսկ բանկ չի գնացել:Ես սովոր չեմ օտար մարդանց հետ ապրելուն․․․
եթե գոնե սկեսուրս ադեկվատ կին լիներ, չէի բողոքի:

Բայց նա ամեն օր ստիպում է տանն ամեն ինչ մաքրել և լվանալ՝ հաշվի չառնելով իմ վիճակը: Այդ կնոջ կարծիքով, հարսը միայն նրա
համար է, որ տան գործեր անի, վերջ, էլ ոչ մի այլ հետաքրքրություն նա չպետք է ունենա: Իսկ ես արդեն գժվում եմ ձանձրույթից: Եր-
բեմն ուզում եմ ամեն ինչ թողնել և հեռանալ, բայց տեղ չունեմ գնալու, մորս սիրտը հիվանդ է, չեմ կարող նրան նեղություն պատճա-
ռել:

Ամուսնուս հետ խոսել չի ստացվում, նա միշտ հոգնած է:Այնքան եմ ուզում ամեն ինչ թողնել և հեռանալ…նորից ազատ դառնալ…
բայց երևի չկարողանամ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика