Երեկ տաքսի վարելուց հետո վերադարձավ ամուսինս և այնպիսի մի բան պատմեց, որ ուղղակի շոկի մեջ հայտնվեցի:

Արդեն տուն էի գալիս,ժամը 12:30-1ն էր:Տեսնում եմ,մի կին՝ 5-6 տարեկան երեխայի ձեռքից բռնած, տաքսի է ման գալիս:Կանգ առա…այդ կինը հարբած էր,բացեց հետևի դուռը, երեխայի ձեռքից քաշելով՝ նրան ներս գցեց, փակեց դուռը և եկավ նստեց առջևի նստարանին:
Հարցրեցի, ուր ենք գնում:Ասաց հասցեն և պտտվեց նայեց երեխային. տղան նվնվում էր և տնքտնքում: Մայրը սաստեց նրան,ասաց,որ լռի:Ինձ դա դուր չեկավ,ասացի, որ երեխայի պես չի կարելի այդպես, իսկ կինն ասաց որ պարզապես երեխան կամակորություն է անում, ստում է, իբր ինչ-որ տեղը ցավում է…
Անցավ 5 րոպե:Երեխան սկսեց ավելի ուժեղ արտասվել:Ես նայեցի տղային,և չնայած նրան,որ մութ էր, տեսա, որ երեխան սարսափելի գունատ էր…Հարցրեցի՝ ինչպես է իրեն զգում, նա ոչինչ չպատասխանեց: Միացրեցի լույսը և տեսա, որ երեխայի շուրթերը մուգ կապույտ են:
Գոռացի մոր վրա, ասում եմ, նայիր, երեխան ինչ վիճակում է, իսկ նրան տարբերություն չկա:Շատ վախեցա: Որոշեցի տղային հիվանդանոց հասցնել: Երբ այդ անամոթը հասկացավ, որ ուրիշ ճանապարհով եմ գնում, միայն այդ ժամանակ խոսեց:
Անհավատալի է, բայց նա դեմ էր հիվանդանոց գնալուն, ասում էր տանը թեյ խմի, կապաքինվի…Բժիշկները զննեցին երեխային և շտապ տարան վիրահատության. պայթել էր տղայի կույրաղիքը: Ինձ ասացին, որ մի քանի րոպե ուշացնելու դեպքում այլևս հնարավոր չէր լինի փրկել երեխային…
