Ամուսինը կնոջն ասաց, որ պատրաստվում է բաժանվել․ Կինը համաձայնեց, սակայն մի պայմանով․․․Տարօրինակ պահանջը գլխի-
վայր շուռ տվեց ամեն ինչ։Տղամարդը վերադառնալով տուն, կանգնեց կնոջ դիմաց և ասաց, որ ցանկանում է բաժանվել: Կնոջ հա-
մար սաստիկ հարված էր դա: Նա ողջ գիշեր լաց էր լինում և փորձում էր հասկանալ պատճառը:
Տղամարդը որոշել էր բաժանվել, որովհետև այլևս չէր սիրում նրան, նրա սիրտն ուրիշ կնոջ համար էր բաբախում:Տղամարդը կնոջը
հայտնեց նաև, որ նրան է թողնում բնակար անը, ավտոմեքենան և ընկերության բաժնետո մսերի 30%-ը:

Սակայն կինը նրան ասաց, որ իրեն ոչինչ հարկավոր չէ:Պարզապես խնդրեց մեկ ամիս իր կողքին լինել ու հեռանալ միայն մեկ ամիս
անց, քանի որ նրանց որդին կարևոր քննություններ պիտի հանձներ և կինը կարծում էր, որ բաժանության լուրը կխանգարի որդուն
լավ հանձնել քննությունները:Կինը խնդրեց նրան նաև ամեն առավոտ իրեն ձեռքերի վրա դուրս բերել ննջարանից և քնքուշ խոսքեր
շշնջալ, ինչպես ամուսնության առաջին օրը:
Եվ տղամարդը որոշեց համբերել մեկ ամիս և տանել կնոջ այդ տարօրինակ քմահաճույքը:Սակայն օրեցօր տղամարդը զգում էր, որ
իր մեջ դեռ մեռած չէ սերը այդ կնոջ նկատմամբ: Հանկարծ նա հասկացավ, որ մոռացել է ինչ գույն ունեն կնոջ աչքերը, որոնց համար
նա խենթանում էր, նկատեց, որ կնոջ դեմքին կնճիռներ են հայտնվել:Փաստորեն ապրել էր նրա կողքին օտարի պես:

Երբ մեկ ամիսը մոտենում էր ավարտին տղամարդը գնաց սիրուհու մոտ և նրան հայտնեց, որ չի ցանկանում բաժանվել կնոջից: Նա
այդ օրը շատ վաղ էր արթնացել և որոշեց սիրուհուց բաժանվելուց հետո կնոջ համար ծաղիկներ գնել:Նա ծաղիկներով և լայն ժպի-
տով մտավ տուն և մտածելով, որ կինը դեռ քնած է, մտավ ննջարան:
Սակայն… կինը մահացել էր քնած վիճակում:Պարզվում է, որ կինը տառապում էր քաղցկեղով: Նա գիտեր, որ շուտով մահանալու է,
և չէր ցանկանում, որ որդին երկու հարված ստանա՝ ծնողների բաժանությունը և մոր մահը:Նա ցանկացել էր երջանիկ մահանալ…
