Ամուսինը լուսանկարեց քնած կնոջն ու երեխային և նկարը տեղադրեց ֆեյսբուքում․ Կարճ ժամանակ անց այդ նկարը քննարկում էր ողջ համացանցը․․․

Ամուսինը լուսանկարեց քնած կնոջն ու երեխային և նկարը տեղադրեց ֆեյսբուքում․ Կարճ ժամանակ անց այդ նկարը քննարկում էր
ողջ համացանցը․․Ներկայացնում ենք Բոբբի Վեսսոնին Ալաբամայից,ով աշխարհում ամենաշատը սիրում է իր ընտանիքն ու հաճախ
է իր ֆեյսբուքյան էջում հրապարակում իր կնոջ ու երեխայի լուսանկարները:Բայց այս լուսանկարը և գրառումը մինչև հոգու խորքը
հուզեցին հարյուրհազարավոր մարդկանց:

«Իմ կինն է քնած: Մեկ ժամ անց նա կարթնանա և կսկսի պատրաստվել աշխատանքի գնալու:

Անհրաժեշտ ամեն ինչը նա զգուշությամբ կհավաքի պայուսակի մեջ, արագ կհարդարի մազերը և կդիմահարդարվի: Անպայման կա-
սի, որ սարսափելի տեսք ունի: Ես, իհարկե, չեմ համաձայնվի և նրա համար սուրճ կպատրաստեմ:Հետո նա կնստի բազմոցին՝ ոտքե-
րը խաչած, և կսկսի նախաճաշել՝ երջանկությամբ խաղալով փոքրիկի հետ, ով համառորեն կփորձի մագլցել նրա վրա:

Մեր խոսակցության ընթացքում նա մի քանի անգամ «կկախվի»՝ անհայտ ուղղությամբ նայելով, մտովի իրեն պատրաստելով աշխա-
տանքային հերթափոխին: Նա կարծում է՝ ես չեմ նկատում:Նա կհամբուրի փոքրիկին, կհամբուրի ինձ և կգնա հոգ տանելու ամենա-
բարդ իրավիճակում գտնվող մարդկանց մասին:

Ավտովթարից վնասվածներ, փամփուշտներից վիրավորվածներ, այրվածներ, կոտրված վերջույթներով պրոֆեսորներ, ուսանողներ,
հոգևորականներ, չքավորներ, հարուստներ, թմրա մոլներ և մարմնավաճառներ, մայրեր ու հայ րեր, որդիներ ու դուստրեր. նրա հա-
մար կարևոր չէ, թե դու ով ես, ինչ է քեզ հետ տեղի ունեցել:Նա հոգ կտանի քո մասին:

14 ժամ անց նա նորից տուն կգա, կհանի կոշիկները, որոնք հերթապահության ժամանակ ակամա տրորել էին ինչ-որ մեկի արցունք-
ները,ինչ-որ մեկի արյունը…Նա դրանք կհանի հոգնած ոտքերից ու կթողնի միջանցքում:Երբեմն նա չի ուզում ոչինչ պատմել: Երբեմն
անհամբեր է, որ պատմի:Երբեմն նա լաց է լինում և ծիծաղում է միաժամանակ, իսկ երբեմն պարզապես լաց է լինում: Բայց հանուն
բոլորի, ովքեր իր օգնության կարիքն ունեն, նա նորից կարթնանա հաջորդ անգամ և կգնա աշխատանքի:

Իմ կինը բուժքույր է: Կինս հերոս է»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика