Ամեն առավոտ արթնանալիս ուղղակի կատարում եմ այս վարժությունները․ 1 ամիս անց ազատվեցի ողնաշարի տանջող ցավերից․․․

Ամեն առավոտ արթնանալիս ուղղակի կատարում եմ այս վարժությունները․ 1 ամիս անց ազատվեցի ողնաշարի տանջող ցավերից․․․
Դժվար օրվանից հետո պետք է մեղմորեն և զգուշությամբ վերացնել գոտկատեղի լարվածությունը՝ ողնաշարի հիվանդություններից
խուսափելու համար:

Ներկայացնում ենք վարժությունների համալիր գոտկատեղի ցավերի դեմ, որը պետք է անել 2 օրը մեկ 15 րոպե:

Վարժություն առաջին

1. Ելման դիրք՝ պառկիր մեջքի վրա, ոտքերդ միացրու՝ ծայրերը պետք է վեր նայեն: Ձեռքերդ դիր մարմնիդ երկայնքով:

2. Կատարման տեխնիկան՝ ներշնչելիս աջ ձեռքեվ ձգվիր գլխիդ, ձախ ոտնաթաթիդ ծայրը ձգիր դեպի քեզ:

Միաժամանակ կրնկով սեղմիր քեզնից հեռու ուղղությամբ,իսկ հետույքիդ ձախ մասը սեղմիր հատակին:Լարվածություն կզգաս անկ-
յունագծով: Արտաշնչելիս վերադարձիր ելման դիրք: Ներշնչելիս վարժո ւթյունը կրկնիր ձախ ձեռքով և աջ ոտքով:

3. Կրկնիր 6 անգամ:

4. Արդյունքը՝ ողնաշարի և մկանների ձգում:

Վարժություն երկրորդ

1. Ելման դիրք՝ ոտքերը՝ հետույքի լայնությամբ, ձեռքերը՝ մարմնի երկայնքով:

2. Կատարման տեխնիկան՝ արտաշնչելիս աջ ոտքդ ծալիր ծնկի մասից և ձեռքերով այն ձգիր դեպի կուրծքդ: Պետք է զգաս՝ ինչպես է
ձգվում կոնքազդրային հոդը և բացվում է հետույքը: Ներշնչ ելիս իջեցրու ոտքերդ ու թուլա ցիր: Արտաշնչելիս այս վարժությունը կրկ-
նիր մյուս ոտքովդ:

3. Կրկնիր 10 անգամ ամեն ոտքի համար:

4. Արդյունքը՝ կատարման ընթացքում լավանում է արյան շրջանառությունը հետույքում և գոտկատեղում:

Վարժություն երրորդ

1. Ելման դիրք՝ պառկիր մեջքի վրա, ոտքերդ ծալիր ծնկներիդ մասում և ոտնաթաթերդ միացրու իրար, ծնկներդ դեպի դուրս թեքիր:
Ձեռքերով բռնիր ոտնաթաթերդ և դրանք ձգիր դեպի հետույքդ այնպես, ինչպես ցուցադրված է նկարում:

2. Կատարման տենիկան՝ թեթև շարժումներով ծնկներդ կողքի թեքիր և միաժամ անակ դրանք ձգիր դեպի մարմինդ:

3. Կրկնիր 10 շնչառական ցիկլ:

4. Արդյունքը՝ թուլանում են հետույքի, սրբան ոսկրի և գոտկատեղի հատվածը: Զգալիորեն լավանում է արյան շրջանառությունն այդ
հատվածում:

Վարժություն չորրորդ

1. Ելման դիրք՝ պառկիր մեջքի վրա, ոտքերդ ծալիր ծնկներիդ մասում, ձգիր դեպի կուրծքդ, սեղմիր որովայնիդ և բռնիր ձեռքերով:
Սրբանոսկրդ պետք է մի քիչ բարձրանա հատակից: Գլուխդ և ուսերդ հատակից չկտրես:

2. Կատարման տեխնիկան՝ ազդրերդ որովայնիցդ չկտրելով՝ սրբանոսկրդ ներքև ձգիր՝ կարծես հետույքդ ուզում ես գետնին դնել:

3. Կրկնիր 10 շնչառական ցիկլ:

4. Արդյունքը՝ հրաշալի վարժություն է գոտկատեղի և սրբանի հատվածի ձգման համար:

Սովորություն դարձրու ամեն առավոտ մարզվելը և լողափային սեզոնին կկարողանաս պարծենալ հիասքանչ մարմնովդ

Ապրեք առողջ, առանց խնդիրների

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика