Աղջիկս խոստացել էր, որ երբ մեծանամ, հոգ կտանի իմ մասին, սակայն հիմա անհամբեր սպասում է, թե երբ եմ մահանալու․․․

Աղջիկս խոստացել էր, որ երբ մեծանամ, հոգ կտանի իմ մասին, սակայն հիմա անհամբեր սպասում է, թե երբ եմ մահանալու․․․ Աղ-
ջիկս խոստացել էր, որ իմ մասին հոգ կտանի, սակայն հիմա անհամբեր սպասում է, թե երբ եմ հեռանալու կյանքից։ Բանն այն է, որ
ես ինձ հիմարի պես եմ պահել, հավատասցել եմ նրա խոսքերին ու վաճառել բնակարանս։

ղջիկս նույնպես ծախեց իրենը ու մենք 3-սենյականոց տուն գնեցինք, որտեղ էլ միասին ենք ապրում․ ես, աղջիկս ու 19-ամյա թոռնու-
հիս։Ամուսինս վաղուց չկա, իսկ աղջիկս բաժանվել է, երբ երեխան 15 տարեկան էր։Քանի որ աղջիկս պիտի աշխատեր, մենք որոշե-
ցինք միասին ապրել։ Ես շատ ուրախ էի նման որոշման համար․ համ ես միայնակ չէի լինի, համ թոռնիկիս հետ շատ ժամանակ կանց
կացնեի։

Քանի որ մեր երկուսի բնակարանները 1-սենյականոց էին, մտածեցինք, որ ավելի լավ է 1 մեծը գնենք, որ բոլորս ունենանք ննջասեն-
յակ։ Տունը ձևակերպեցինք դստերս անունով։Մոտ 1 տարի հանգիստ ապրեցինք, հետո սկսվեցին մեր խնդիրները։ Աղջիկս մինչև ուշ
գիշեր տուն չէր գալիս, իսկ թոռնիկս ինձ բացարձակապես չէր նկատում։ Ես խոսում էի, բացատրում, որ պետք է դաս անել, որոշակի
տաт գործեր, գոնե ուտելուց հետո ափսեն դնել լվացարանի մեջ, իսկ նա դուռը շխկացնում էր դեմքիս։

Աղջիկս առահասարակ չէր խոսում․ գալիս էր տուն կեսգիշերն անց, հաց ուտում ու պառկում քնելու։Երբ նրանք տանն են լինում, մի-
այն իրար հետ են խոսում։ Ես նստում եմ նրանց կողքին, բայց ինձ չեն նկատում։ Կարող են հյուրեր հրավիրել ու մինչ ուշ ժամ երգեր
միացնել, աղմկել՝ իմ մասին բոլորովին չմտածելով։ Եթե համարձակվեմ բարկանալ, կողմնակի մարդկանց ներկայությամբ ինձ վիրա-
վորում են ու ստորացնում։

Առաջարկեցի, որ վաճառենք տունը ու նորից առանձնանանք, հատկապես,որ թոռնիկս արդեն չափահաս է, կարող է և մենակով տա
նը մնալ՝ մինչ մոր վերադառնալը, իսկ նա պատասխանեց, որ իր տունն է ու իրեն այսպես էլ է հարմար։Գուցե որևէ մեկը հայտնվել է
նման իրավիճակում։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика