Աղոթք սահմանին կանգնած զինվորի համար

Սահմանին հիմա լարված իրավիճակ է, եկեք զինվորների նկարների տակ տխուր կոմենտ անելը թողնենք ու աղոթք հղենք առ Աստված որ պաշտպանի ազգը մեր հայոց և մեր զինվորների, խնդրում այսօր անընդհատ աղոթենք, քանզի մեր հույսը Աստվածն է …

Խաղաղության ու հաղթանակի Աստվա՛ծ, մեր Տե՛ր Հիսուս:

Պահպանի՛ր քո զավակներին, որ մարտնչում են սահմաններում հանուն մեր ազգի, հանուն մեր հայրենիքի և հանուն Քո Սուրբ անվան:

Փրկիր նրանց թշնամու բոլոր հարձակումներից,խափանիր չարի ամեն ծրագիր:Եղիր մեր զինվորների կողքին,քո աստվածային զորությամբ խաղաղություն հաստատի՛ր մեր երկրում:

Ու թող բոլոր զինվորների մայրերը ցնծան իրենց զավակների հաղթական վերադարձով:

Ամե՜ն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика