Օրեր առաջ մետրոյում պատահական մի խոսակցություն լսեցի․․․Ուղղակի ցավալի է, որ նման որդիներ կան

Օրեր առաջ մետրոյում պատահական մի խոսակցություն լսեցի․․․Ուղղակի ցավալի է, որ նման որդիներ կան։Երեկ մետրոյում պատա
հաբար լսեցի երկու երիտասարդների խոսակցություն, երկուսն էլ մոտ 25 տարեկան էին: Շատ մարդ կար վագոնում, ակամա լսում
էի՝ ինչ են խոսում:Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանցից մեկին զանգ եկավ.

-Անի՞ն էր,-հարցրեց մեկը:

-Չէ, էլի նա:

-Մա՞յրդ,-հարցրեց ընկերը:

-Հա, զզվացրել է արդեն: Հորիցս էլ եմ հոգնել:

-Հանգստացիր, ծնողներդ են, պետք չէ այդպես:

-Զզվացնում են, նրանք ինձ ՊԵՏՔ ՉԵՆ: Այդ կինը պիտի անպա յման իմանա, թե ես ուր եմ գնում, երբ եմ գալու: Թող ինձ հետ գործ
չունենան: Ինձ ոչ ոք պետք չէ, ինձ հիմա միայն ծառա ներ են պետք, բայց դրանց համար գումար չունեմ, ստիպված ծնողներիս հետ
եմ ապրում,-ծիծաղելով ասաց երիտասարդը:

-Դու հո հիմա՞ր չես, դու լավ մայր ունես,- ընկերն ինձա նից շատ էր զարմացած:

-Լա՞վն է, բա ինչի է այդքան գրում և զա նգում, ի՞նչ է ուզում ինձանից:

-Դու տխմար ես…

Այդ պահին հասա իմ կայան, դուրս եկա վագոնից, չգիտեմ, հետո ինչպես ավարտվեց խոսակցությունը:Ահա այսպիսի երիտասարդ-
ներ են լինում:Ծնողները, բնականաբար, նույնպես տարբեր են լինում, բայց այդ տարիքում նստել նրանց վզին, գումար վերցնել և
ծառա համարել, կարծում եմ, անընդունելի է…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика