Փետրվարի 26-ի աստղագուշակ․ Խեցգետիններ՝ առավոտյան հաճելի անկնկալներ են սպասվում Ձեզ
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դուք սովորականից ավելի զգայուն կլինեք,հաճախ կվիրավորվեք դատարկ բաների պատճառով, երբեմն առանց որևէ հիմքի կկասկածեք շրջապատողներին: Դրանից օրը բարդ կթվա,չնայած նրան, որ ոչ մի լուրջ խնդիր չի բե-րի: Տրամադրությունը բարձրացնելուն կօգնեն հեշտ, բայց հետաքրքիր և օգտակար զբաղմունքները: Դրա հետ միասին կարևոր կլինի չծանրաբեռնվելը. լավ է հոգ տանեք ձեր մասին:Օգտակար կլինի այն գործնական հարցե-րի շուրջ մտածելը, որոնք անհապաղ լուծում չեն պահանջում: Չի բացառվում՝ անսովոր գաղափարներ հայտն-վեն, դուք ինքնատիպ, բայց շատ արդյունավետ միջոց կգտնեք գլուխ հանելու նրանից, ինչը նախկինում չափա-զանց բարդ էր թվում:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կանցնի: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, արագ կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչին կարելի է ուշա-դրություն չդարձնել, և ուժերը զուր չեք վատնի: Կուրախացնեն ընկերների ու պարզապես լավ ծանոթների հետ հանդիպումները. դուք ոչ միայն ուրախ ժամանակ կանցկացնեք, այլև նոր բան կիմանաք:Երեկոյան մոտ փոքրիկ թյուրիմացությունները կքչանան: Դրանց փիլիսոփայորեն մոտեցեք: Ամենայն հավանականությամբ այդպիսի պատահարները տհաճ հետևանքներ չեն ունենա: Այնպես որ՝ վշտանալու ու բարկանալու պատճառ չկա:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ օր է, որը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք ճիշտ գնահատել ձեր ուժերը և հնարավորությունները, հասկանալ, թե ինչով է պետք անհապաղ զբաղվել, իսկ ինչը լավ է հետաձգել: Համախոհ-ներ փնտրելու հետ կապված խնդիրներ չեն լինի, հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, որոնք ավելի ուշ օգտակար կլինեն: Համատեղ աշխատանքը ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի:Կհաջողվի խուսափել տարաձայնություններից ու վեճերից, ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ դա անելը սովորաբար դժվար է: Մարդիկ, որոնք նախկինում կարծես հատուկ հանում էին ձեզ հավասարակշռութ-յունից, այսօր իրենց զարմանալի խելամիտ, բարեհամբույր և կանխատեսելի կպահեն:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Առավոտյան հավանական են հաճելի անակնկալներ, չի բացառվում իրադարձությունների հաջող ընթացքը, որի շնորհիվ կկարողանաք իրագործել հին ծրագրերը: Արժե օգտվել պահից կարևոր նպատակին հասնելու համար: Ամենահնարամիտ Խեցգետինները կկարողանան հաղթել հին թշնամիներին, առաջ անցնել մրցակիցներից: Օր-վա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ պատահարներ, թյուրիմացություններ, դժվարություններ աշխատանքի մեջ: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դա ջանքեր ու համբերատարություն կպահանջի: Հետևեք ձեր տրա-մադրությանը, բացասական հույզերին մի տրվեք:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Թեթև, հաջող և արդյունավետ օր է: Դուք կարող եք շատ խնդիրներ լուծել, պատասխաններ գտնել աշխատան-քին ու բիզնեսին վերաբերող հարցերին: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, պայմանա-վորվել համագործակցության մասին, որը շահույթ կբերի:Որոշ Առյուծներ կվերադառնան այն ծրագրերին, որոնք ավելի վաղ էին կառուցել և կյանքի կկոչեն դրանք:Օրվա կեսը լավագույն ժամանակն է շփումների և նոր ծանո-թությունների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն, դուք մարդկանց հետ հրա-շալի լեզու կգտնեք: Մտերիմները լավ նորություններ կհայտնեն կամ ձեր տրամադրությունը բարձրացնելու մեկ այլ եղանակ կգտնեն:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Դուք էներգիայով լի,գործունյա կլինեք, ցանկացած պայմաններում ունակ կլինեք հասնել ձեզ ուզածին:Ինչ էլ պա-տահի, դուք չեք հրաժարվի մտածածից, իսկ նման համառությունը պտուղներ կտա:Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն գաղափարները, որոնց բացի ձեզանից ոչ ոք չէր հավատում: Հաճախ ձեզ դեպի նպատակն ին-տուիցիան կտանի և նրա շնորհիվ կօգտագործեք այն հնարավորությունները, որոնց կողքով առանց նկատելու կանցնեիք: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, կհիշվեն հին վիրավորանքները: Հիմա պետք է չվիճել, այլ հանգիստ քննարկել տեղի ունեցողը: Եթե ձեզ ճիշտ պահեք, երեկոյան հարաբերություննե-րում ներդաշնակությունը կվերականգնվի:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կարևոր ու հետաքրքիր օր է: Շրջապատողների համար լավ բաներ անելու, սեփական կյանքում ինչ-որ բան դե-պի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Դուք լավատեսությամբ կնայեք ապագային, ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, կարևոր հարցերին անսպասելի պատասխաններ կգտնեք: Անգործ նստել չեք ու-զենա, ոգևորությամբ կստանձնեք ցանկացած աշխատանք և հեշտությամբ օգնականներ կգտնեք, որոնց հետ էլ շուտով կընկերանաք:Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները,դուք հրաշալի լեզու կգտնեք ընտանիքի անդամների և մյուս մտերիմների հետ: Երեկոն հրաշալի է հյուրեր ընդունելու և ընտանեկան տոն կազմակերպելու համար:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հեշտ չի անցնի, բայց դուք կկարողանաք անել ամենն,ինչ մտածել եք, եթե չհուզվեք ու չնյարդայնանաք: Լավ կլինի նախապես գործողությունների ծրագիր մշակեք. նրան նույնիսկ մանրուքներում հետևելու դեպքում կհաս-նեք անհրաժեշտ արդյունքների,կխուսափեք գայթակղություններից, չեք շեղվի:Կուրախացնեն մտերիմների հետ հանդիպումները: Ընկերները և հարազատները հրաշալի խորհուրդներ կտան, իսկ սիրելին կգտնի ձեր տրամա-դրությունը բարձրացնելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումներ անելու համար: Դուք կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Դրված նպատակներին հասնելը հեշտ չի լինի: Բայց մտածածից հրաժարվել էլ պետք չէ, քանի որ հաջողության հասնելու շանսեր ունեք: Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, ցանկացած պարագայում ուրիշների հետաքրքրությունները, մտադրություններն ու ծրագրերը հաշվի առնելու ունակությունը: Նրբանկա-տությունը կօգնի լավ հարաբերություններ պահպանել նույնիսկ նրանց հետ, ովքեր շատ խոցելի են և սովորա-բար սուր են արձագանքում ցանկացած նկատողության:Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտե-ցում պահանջող գործերում: Ձեզ դուր կգա նոր ճանապարհով գնալն ու նոր բան մտածելը: Փորձարկումները հաջող կլինեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Առավոտը հաջող կլինի: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բանի կկարողանաք հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Նկատի ունեցեք, որ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, այն-պես որ՝ գործերում հաճախ ձգձգումներ կառաջանան, անհրաժեշտ արդյունքը հասնելու համար ավելի ու ավելի շատ ջանքեր գործադրելու կարիք կլինի:Ցանկացած հանդիպում լավ է անցկացնել մինչև ճաշ: Օրվա երկրորդ կեսին չարժե խոշոր գնումներ անել. հազիվ թե դրանք հաջող լինեն: Փոխարենը երեկոյան հրաշալի հանգստա-նալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Պահպանեք ինքնատիրապետումը անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա: Այսօր դա իսկապես կարևոր կլինի: Քանի դեռ դուք հանգիստ ու սառնասիրտ եք, կարող եք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Բայց հենց որ տր-վեք հույզերին, առաջ շարժվելը կդժվարանա: Հաճախ մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Բարե-բախտաբար, այն ձեզ չեն մերժի:Արժե զգույշ լինել գումարի հետ այսօր դուք հակված կլինեք շատ ծախսել այն-պիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Խոշոր գնում անելուց առաջ երկար մտածեք, եթե այն նախապես չեք ծրագրել:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք լավատեսորեն տրամադրված կլինեք, ոգևորությամբ կստանձնեք գործերն ու խոչընդոտների առաջ չեք ընկրկի: Հաջողության հասնելու շանսերը շատ մեծ են, հատկապես նրանց համար, ովքեր չեն վախենում փորձարկումներից, աշխատում են ստեղծագործաբար մոտենալ բոլոր հարցերի լուծմանը: Հաճելի կլինի համախոհներ գտնելը: Նրանց աջակցության շնորհիվ գլուխ կհանեք նրանից, ինչ երկար ժամա-նակ չէիք համարձակվում ստանձնել:Հնարավոր են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ. գործնական հո-տառությունն ուժեղ կլինի, դուք բաց չեք թողնի գումար աշխատելու շանսը: Որոշ Ձկներ եկամուտների նոր աղբ-յուր կգտնեն կամ գործարքներ կկնքեն, որոնք շահույթ կբերեն:
