Ատամների սպիտակեցում: Թեմա, որն այնքան էլ հասարակ չէ: Ատամների էմալն անբավարար խնամքի, խմիչքների օգտագործման կամ ծխելու պատճառով կարող է դեղնել: Եվ այլևս չենք ունենա ձյունաճերմակ ժպիտ, ինչպիսին մենք ցանկանում ենք: Եվ այստեղ հարց է ծագում ՝ ինչպես սպիտակեցնել ատամները, ինչպես վերականգնել սպիտակությունը: Կարող ենք օգտվել ատամնաբուժարանների ծառայություններից և ատամ-նաբույժի օգնությամբ սպիտակեցնել ատամները: Սա թերևս լավագույն տարբերակներից մեկն է, բայց այն բավականին թանկ է, և միշտ չէ, որ ժամանակ է լինում այցելելու ատամնաբույժին:
Հետևաբար Դուք ինքներդ կարող եք տնային պայմաններում սպիտակեցնել ձեր ատամները: Եվ սովորաբար այստեղ հարց է առաջանում՝ իսկապես ինչպես սպիտակեցնել ատամները՝ չվնասելով ատամի էմալը: Պետք է ընտրել ստուգված և արդյունավետ միջոց, ինչպիսին այս մածուկ-դիմակն է:

Մածուկն իր բաղադրության մեջ ներառում է 4 բաղադրիչ, և դա պետք է կրկնել օրական երկու անգամ ՝ առավոտյան և երեկոյան: Չնայած գործընթացը առաջին հայացքից թվում է բարդ և երկար, բայց, հավատացե՛ք, արժե ժամանակ վատնել դրա համար: Արդյունքը ձեզ կգոհացնի:
Բաղադրիչները.
+1/4 թեյի գդալ կոկոսի յուղ,
+1/4 թեյի գդալ քրքումի փոշի,
+1/4 թեյի գդալ ծովի աղ,
+ 2-3 կաթիլ մեխակի եթերայուղ:
Ինչպես պատրաստել: Սրճաղացով ծովային աղը մանրացրեք՝ հասցնելով փոշու վիճակի: Այնուհետև լավ խառնեք բոլոր բաղադրիչները: Ստացված խառնուրդը քսեք ատամի խոզանակին և լավ մաքրեք ձեր ատամները: Անմիջապես մի՛ լվացեք ձեր բերանը, պահե՛ք մածուկն ատամների վրա ևս 2-3 րոպե: Եվ միայն դրանից հետո կատարեք ողողում: Վերջում խոզանակեք ձեր ատամները սովորական ատամի մածուկով: Օգտագործման տևողությունը կախված է գոհացնող արդյունքից:
Այս մեթոդն անվնաս է, և դրա օգտագործման տևողությունը որոշվում է ատամների սևության և դրանց բնական երանգների աստիճանով, ինչը բոլոր մարդկանց համար, ընդհանուր առմամբ, տարբեր է: Ամեն դեպքում, ատամների սպիտակեցման գործընթացը այս եղանակով լիովին ձեր վերահսկողության տակ է, և դուք եք որոշում՝ ինչ հաճախականությամբ և ինչքան ժամանակ օգտագործել:
Եղեք աղոռջ
