Վաճառվում են ծնողներ, հայրը 68 տարեկան, մայրը՝ 66․․․Համացանցի այս հայտարարությունը ցնցել է ամբողջ աշխարհը

Վաճառվում են ծնողներ, հայրը 68 տարեկան, մայրը՝ 66․․․Համացանցի այս հայտարարությունը ցնցել է ամբողջ աշխարհը։Այս պատ-
մությունն իրական է և այն տեղի է ունեցել Ճապոնիայում: Թերթերից մեկում շատ տարօրինակ հայտարարություն էր հայտնվել այս-
պիսի բովանդակությամբ. «Վաճառվում են ծնողներ. հայրը 68 տարեկան է, մայրը՝ 66, գինը՝ 900 իեն»: Նրանք, ովքեր կարդացել էին
այդ հայտարարությունը շոկի մեջ էին, բոլորը միաբերան ասում էին.

Այս ինչ ժամանակներում ենք ապրում, արդեն ծնողներին են վաճառքի հանել, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում գնալ և պարզել, թե
ինչ է կատարվում:Այդ հայտարարությունը ընկավ մի երիտասարդ տղայի և աղջկա ձեռքը: Նրանք երկու ամիս առաջ էին հողին հան-
ձնել իրենց ծնողներին, ովքեր ավտովթարի զոհ էին դարձել:

Վշտահար զավակները կարդալով այդ հայտարարությունն իսկապես շոկ ապրեցին, նրանք սարսափում էին այն մտքից, որ ինչ որ
մեկը կարող էր վաճառքի հանել սեփական ծնողներին և որոշեցին վճարել պահանջվող գինը և սեր ու ջերմություն տալ ու խնամել
այդ ծեր մարդկանց:Երբ նրանք եկան նշված հասցեով, զարմանքից քար կտրեցին, նշված հասցեում կանգնած էր մի շքեղ տուն, գե-
ղեցիկ պարտեզով և մտածեցին, որ սխալվել են: Նրանք արդեն որոշել էին հետ դառնալ, երբ դուռը բացվեց և նրանց առջև կանգնեց
մի ծեր պարոն:

-Բարև ձեզ, հավանաբար ինչ որ սխալ է տեղի ունեցել, բայց հայտարարության մեջ նշված է ձեր հասցեն:

-Ներս անցեք, դուք չեք սխալվել, ճիշտ հասցով եք եկել:

Նրանք միասին ներս մտան: Տանը նրանց դիմավորեց ճերմակահեր բարի աչքերով մի տարեց կին, նա հաճելի ձայնով ու ժպտալով
առաջարկեց նստել:

-Դուք ճիշտ հասցեով եք եկել, բանն այն է, որ մենք, ինչպես տեսնում եք, աղքատ մարդիկ չենք: Մենք երեխաներ չունենք, որոնց կկա-
րողանայինք թողնել մեր ժառանգությունը:Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այդպիսի հայտարարություն տալ: Մենք գիտեինք, որ
կարձագանքեն միայն շատ բարի և մարդկային մարդիկ, բայց ժամանակն անցնում էր ու ոչ ոք այս դուռը չթակեց, մենք արդեն կաս-
կածում էինք, որ նման մարդիկ կգտնվեն:

Դուք իսկապես լավ մարդիկ եք և մենք ուրախ կլինենք, որ մեր ժառանգությունն անցնի ձեզ պես արժանի մարդկանց ձեռքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика