Բաղադրիչներ ալյուր — 1,5 բաժակ սպիտակաձավար — 1,5թ/գ սոդա — 1/4թ/գ կեֆիր — 1ճ/գ ջուր — 2 բաժակ (տաք) շաքարավազ — 1,5 բաժակ հյութ կիտրոնի — 1թ/գ ձիթայուղ
Պատրաստման եղանակ
Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրն ու 1 բաժակ տաք ջուրը: Ծածկում ենք ամանը ցելոֆանով և թողնում 2 ժամ տաք վայրում:
Կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ տաք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե և հանում կրակի վրայից:

Եփած օշարակը թողնում ենք, որ սառչի: Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղն ու դնում միջին կրակի վրա: Ապա խոհարարական պարկի մեջ ենք լցնում ստացված խմորը և պարուրաձև շարժումներով ճզմում արդեն տաքացված ձեթի մեջ:
Տապակում ենք ջալեբիները 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:
Պատրաստի ջալեբիները շարում ենք անձեռոցիկի վրա (որպեսզի ավելորդ ձեթը քամվի), ապա թաթախում պատրաստի օշարակի մեջ, թողնում 10 րոպե և մատուցում: Ի դեպ՝ օշարակի փոխարեն կարող եք թաթախել ջալեբին մեղրի կամ հալեցրած շոկոլադի մեջ։
