Ուշ գիշեր էր, նստած էինք մեքենայի մեջ, երբ հանկարծ․․․Այդ միջադեպը երբեք չեմ մոռանա

Ուշ գիշեր էր, նստած էինք մեքենայի մեջ, երբ հանկարծ․․․Այդ միջադեպը երբեք չեմ մոռանա։Ուշ գիշեր էր: Ես ու ընկերս նստած
էինք մեքենայի մեջ, ուտում էինք McDonald-ից գնված համբուրգերներ և կարտո ֆիլ: Այդ պահին պատուհանը ինչ որ մեկը թակեց:Ե
րբ բացեցի, տեսա որ կանգնած է մի մարդ, որը ակնհայտորեն գյուղից էր եկել, իսկ նրա հետևում 10 տարեկան տղա էր կանգնած:

-Տղերք, խնդրում եմ մի քիչ գումարով օգնեք, որ կերակրեմ տղայիս: Ինչպես միշտ լինում է նման պահերին, իմ մեջ անվստահություն
առաջացավ։ Ես մտածեցի, որ իր համար օղի կգնի և կխմի:

-Իսկ դու ինչու չես աշխատում, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, որ տղայիդ էլ կերակրես ու լավ էլ պահես ընտանիքդ: Չէս ամաչում
երեխայիդ հետ մուրացկանություն անելուց:

-Կներեք ինձ․․ Նա իջեցրեց տխուր աչքերը և առանց շտապելու մոտեցավ տղային, բռնեց նրա ձեռքն ու նրանք շարժվեցին։Այդ պա-
հին իմ մեջ ինչ-որ բան կատարվեց և ես դուրս եկա մեքենայից ։ Ես նրանց կանգնեցրեցի և հարցրեցի, թե այս ժամին ինչ են անում
դրսում:

-Մենք տուն գնալ չենք կարող, եկել ենք գյուղից կնոջս մոտ, հիվանդանոց։ Հիմա այնպիսի բարձր գներ են,որ բոլոր խնայողություն-
ներս ծախսեցի դեղերի և ընթացակարգերի վրա: Հիմա չգիտեմ, թե ինչպես պետք է պարտքի տակից դուրս գամ .. ես ինձ համար չեմ
ուզում, գոնե տղայիս կերակրեք: Նա արդեն մի օր ոչինչ չի կերել։ Եթե իմանաք, թե ինչպես եմ ամաչում․․Լսելուց հետո ես ու ընկերս
միաժամանակ մոտեցանք պատվերների պատուհանին ։

-Սպասեք, մի գնացեք: Նրանց համար շատ սնունդ գնեցինք և նրանք ուղղակի հարձակվեցի դրա վրա, քանի որ շատ սոված էին: Այդ
տղամարդն ասաց, որ երկու ժամից իրենց գյուղ է գնալու էլեկտրագնացք, որով իրենք կփորձեն տուն հասնել։Ես գրպանիցս գումար
հանեցի։

-Այսքանը ձեզ կբավականացնի ճանապարհի համար:

-Նույնիսկ դրա կեսն էլ է շատ:- Պահիր, միգուցե ճանապարհին պետք գա,-ասացի ես:

-Շատ շնորհակալություն, ես ամեն ինչ կվերադարձնեմ։ :

-Պետք չէ, հանգիստ հոգով գնացեք: Բարին ձեզ հետ:

-Տղաս, հորեղբայրներին ասա <<շնորհակալություն>>:

Տղան հանգիստ շնորհակալություն հայտնեց մեզ, բայց առանց հոր ասելու էլ երևում էր, որ շնորհակալ է։ Ես ամբողջ կյանքում կհի-
շեմ այն զգացմունքները, որոնք արթնացան իմ մեջ, երբ ես նայում էի այդ երկուսի հետևից: Նրանք շտապում էին դեպի կայարան
իրենց վանդակավոր պայուսակներով և ժամանակ առ ժամանակ ետ էին նայում․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика