Ուինսթոն Չերչիլի 30 սուր մտքերը

Հայրենիքում նրան անվանում են պատմության մեծագույն բրիտանացին: Ամբողջ աշխարհում նա հայտնի էր՝ որպես խորամանկ և պայծառատես քաղաքական գործիչ, ով հաճախ էր իր հակառակորդներին կծու խոսքով նեղը գցում: Թվում է, թե առավոտյան վերնաշապիկի և պիջակի հետ նա հագնում էր նաև համառությունն ու հանդգնությունը: Ձեզ ենք ներկայացնում 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի սուր և իմաստուն խոսքերի ընտրանին: Ինքնահեգնանք Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել: Դեռևս երիտասարդ տարիքում ես կանոն եմ դարձրել մինչև ճաշը մի կաթիլ անգամ չխմել: Հիմա, երբ արդեն երիտասարդ չեմ, հետևում եմ մինչև նախաճաշ չխմելու կանոնին:

Ես միշտ հետևել եմ հետևյալ կանոնին. Մի վազիր, եթե կարող ես կանգնել, մի կանգնիր, եթե կարող ես նստել, և մի նստիր, եթե կարող ես պառկել: Այն ամենը, ինչ ես ուզել եմ, կառուցողական քննարկումից հետո սեփական ցանկություններիս հետ համաձայն լինելն էր: Քաղաքականության մասին Դեմոկրատիան կառավարման վատագույն ձևն է, եթե մնացածը չհաշվենք: Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մի շաբաթ, մի ամիս և անգամ մի տարի հետո, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ: Կապիտալիզմի բնածին արատը բարիքների անհավասարաչափ բաշխումն է, սոցիալիզմի բնածին արժանիքը` չքավորության հավասար բաժանումը:

Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները հպարտանում են նրանով, որ իրենք պետության ծառաներն են. Պետության տերը լինելը մեծ խայտառակություն կլիներ: Դիպլոմատն այն մարդն է, ով 2 անգամ կմտածի՝ նախքան ոչինչ չասելը: Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի կառավարությանն արտասահմանում գտնվելուս ժամանակ, սակայն վերադառնալուն պես տեղը հանում եմ: Պատմությունը հաղթողներն են գրում: Մարդկանց մասին Ես վաղուց եմ նկատել, որ բոլորը ձգտում են մեղադրել ինձ: Հավանաբար նրանք մտածում են, որ մեղքի զգացումը զարդարում է ինձ: Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել:

Եթե ճշմարտությունը բազմեզր է, ապա սուտը բազմաձայն է: Գումար կուտակելն օգտակար բան է, հատկապես, եթե դա քո ծնողներն են արել: Ես միշտ պատրաստ եմ սովորել, սակայն ինձ միշտ չէ, որ դուր է գալիս, երբ ինձ սովորեցնում են: Աշխարում բազմաթիվ չար ենթադրություններ կան, սակայն ամենասարսափելին այն է, որ դրանց կեսը ճիշտ է: Ես սիրում եմ խոզերին: Շները մեզ ներքևից վերև են նայում, կատուները` վերից վար, և միայն խոզերն են մեզ ուղիղ նայում, հավասարը հավասարի պես: Մարդիկ հիանալի կերպով կարողանում են պահել այն գաղտնիքները, որը նրանք չգիտեն: Լավատեսություն Հոռետեսը դժվարություններ տեսնում է յուրաքանչյուր հնարավորության դեպքում, իսկ լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ:

Կատարելագործվել նշանակում է՝ փոխվել, կատարյալ լինել նշանակում է՝ հաճախ փոխվել: Շատ առաջ նայելն անհեռատեսություն է: Խելացի մարդն ինքը բոլոր սխալները չի գործում: Նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին: Միշտ ավելի հեշտ է հայտարարել սկզբունքներիդ մասին, քան իրագործել դրանք:

Չկա ավելի լավ ներդրում, քան նորածնի կաթի մեջ ներդրումը: Հաջողությունն անհաջողությունից անհաջողություն ընթանալու ճանապարհին ոգևորությունը չկորցնելն է: Մեծ գործերի փորձառությունը ինձ հանգեցրեց նրան, որ ամեն ինչ միանգամից կարգավորելու փորձերը հաճախ սխալ են: Դուք երբեք չեք հասնի նշված վայրին, եթե քար նետեք յուրաքանչյուր հաչող շան ուղղությամբ: Ես լավատես եմ: Այլ բան լինելու օգտակարությունը պարզապես չեմ տեսնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика