Շատ տարիներ առաջ առանց երկար մտածելու մորս մի բան ասացի․ Մինչև օրս սիրտս կտոր-կտոր է լինում, երբ հիշում եմ դրա մասին․․․

Շատ տարիներ առաջ առանց երկար մտածելու մորս մի բան ասացի․ Մինչև օրս սիրտս կտոր-կտոր է լինում, երբ հիշում եմ դրա
մասին․․․Մայրս ամեն գիշեր մտնում էր իմ սենյակ, կռանում ու համբուրում ճակատս, ձեռքով դեմքիցս հետ տանում մազերս, շոյում
դեմքս ու գնում։ Անգամ երբ արդեն մեծ էի, շարունակում էր նույնն անել։

Չեմ հիշում, թե կոնկրետ երբ, բայց մի օր դա ինձ սկսեց բարկացնել։Ինձ ուղղակի հունից հանում էր, երբ մայրս դիպչում էր մազերիս,
դեմքիս․․․ Նրա ձեռքերն ինձ կոշտ ու կոպիտ էին թվում։Մի օր չդիմացա ու բարձր տոնով ասացի․

-Էլ մի արա այդպես, ձեռքերդ շատ կոպիտ են։

Մայրիկս ոչինչ չասաց։Լուռ դուրս եկավ ննջարանից, փակեց դուռը։Հաջորդ գիշեր նա այլևս չմտավ սենյակ ու իրեն բնորոշ ձևով չար
տահայտեց իր սերը։ Այդ օրը երկար պառկել էի, չէի կարողանում քնել, իմ բառերը հետապնդում էին ինձ։ Բայց հպարտությունս վեր
էր ամեն ինչից, անգամ իմ խղճից, դրա համար էլ մորս չասացի, որ զղջում եմ խոսքերիս համար։

Հիմա այդ օրվանից անցել են շատ տարիներ․ ես վաղուց արդեն ինքս երեխա ունեմ, բայց մայրս, 70 տարեկան լինելով՝ շարունակում
է ինձ համար շատ բան անել, ինչպես և նախկինում։ Նա մեր բժիշկն է, դստերս դաստիրակության հարցում իմ առաջին օգնականն
ու խորհրդատուն, բացի այդ նա առաջվա պես պատրաստում է ամենահամեղ հավը․․․

Երբեմն գալիս եմ մորս տուն ու գիշերում այստեղ։ Ամեն անգամ գլուխս բարձին դնելիս հիշում եմ այն օրը, թե ինչպես նեղացրեցի
մորս։Վերջերս մորս ծննդյան օրն էր։ Այդ օրը էլի մնացի նրա տանը։ Հանկարծ մայրիկս անսպասելի մտավ իմ սենյակ, համբուրեց
դեմքս ու ուղղեց մազերս։

Ես բռնեցի նրա ձեռքը ու սկսեցի արտասվել։ Ես անկեղծ ասացի նրան, որ շատ եմ զղջում տարիներ առաջ արածիս համար, իսկ
մայրս․․․ Պարզվեց նա չէր էլ հիշում այդ դեպքը։ Այդ օրը ես քնեցի մորս ամուր գրկած, նրա հոգատար ձեռքերը բռնած․․․ Ու հսկայա-
կան մեղքի զգացումը, որ այդքան տարի կրել էի իմ ներսում, վերջապես անհետացավ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика