Մի քանի օր առաջ անտանելի շոգ եղանակ էր, մեր խանութ մի տատիկ էր մտել․ Զգացվում էր, որ առողջական խնդիրեր ուներ․․․Բա
րդ հաճախորդներին սպասարկելիս հիշում եմ նման մարդկանց մասին ու աշխատելս հաճելի է դառնում

Ես աշխատում եմ հագուստի փոքրիկ խանութում։ Սակայն նախքան բուն պատմությանս անցնելը ուզում եմ ասել, որ ինձ մեծացրել
են տատիկս ու պապիկս, ովքեր, ցավոք, այլևս ողջ չեն։Մի քանի օր առաջ ցերեկվա անտանելի շոգի ժամին մեր խանութ է մտնում մի
տատիկ։
Ես այդ պահին սովորականի պես աշխատում էի,սպասարկում հաճախորդներին, չափսեր տանում-բերում։Երբ նկատեցի տատիկին,
հասկացա, որ իրեն վատ է զգում։ Առաջարկեցի նստել, ջուր խմել։ Պարզվեց, որ ասթմա ունի, ու շոգից այդ պահին ինքնազգացողու
թյունը վատացել էր (տատիկս նույն առողջական խնդիրն ուներ)։

Օգնեցի պայուսակից հանել ինհալյատորը, հանգստանալ։15 րոպեից նա իրեն արդեն լավ էր զգում։ Շնորհակալություն հայտնեց ու
ասաց, որ ուզում է մեր մոտից իր համար որևէ բլուզ գնել։ Պտտվեց, նայեց ու ընտրություն կատարեց։ Բայց հետո պարզվեց, որ գու-
մարը չի բավականցնում։ Ես նրան ասացի, որ կարող ենք պահել, միայն թե մեր խանութի կանոններին համաձայն, պիտի մի քիչ գու-
մար թողնի դրա համար։
-Շատ շնորհակալ կլինեմ, քանի որ վերջապես գտա այն, ինչի համար այսօր դուրս եմ եկել տնից։

Նա խոստացավ հաջորդ օրը գալ և բերել մնացած գումարը, որ կարողանա վերցնել բլուզը։ Բայց երբ հասավ դռան մոտ, պտտվեց ու
ասաց․
-Խնդրում եմ, եթե որևէ մեկին հենց տվյալ գույնի ու չափի բլուզ անհրաժեշտ լինի, տվեք նրան, եթե սա վերջինն է։ Ոչինչ, ես վստահ
եմ, որ մենք վաղը մի ուրիշ բան կընտրենք ինձ համար։ Դուք շատ սիրալիր եք։

Այնքան բարի կին էր, ու իրեն իսկը տատիկիս պես էր պահում։ Մեծա հասակ մարդ լինելով՝ հուզվեցի նրա բարո ւթյունից։ Այսինքն
մարդը մտածում էր անծանոթի մասին, պատրաստ էր նրան զիջել այն, ինչ իրեն է պետք․․․Բարդ հաճախորդներին սպասարկելիս
հիշում եմ նման մարդկանց մասին ու աշխատելս հաճելի է դառնում։
