Մեր զինվորներին տարել են Արցախ, ավտոբուսի մեջ լուսամուտները փակել են ասել են հագուստները փոխեք․․․150 զինվորի փորձել են ոտքով անցկացնել Արցախի սահմանը․․․

Այս պահին Պաշտպանության նախարարության դիմաց հավաքվել են ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք երաշխիքներ են պահանջում, որ իրենց երեխաների՝ Արցախ մեկնելու դեպքում անվտանգության երաշ-խիքներ կապահովվեն:

«Երեկ հերթական խումբն է փորձել մեկնել Արցախ, սակայն կրկին հանդիպել են դժվարությունների:Երեխեքին տարել հասցրել են, պատուհանները փակել են տվել, հեռախոսները անջատել են տվել ու ասել են՝ հագուստները պետք է փոխեք սահմանը անցնելուց:

Երեխեքն էլ բոլորը ոտքի են ելել, ասել են՝ եթե դուք չեք կարող ապահովել մեր անվտանգությունը, մենք չենք անցնում սահմանը։150 երեխայի փորձել են ոտքով անցկացնեն էդ Գորիսի սահմանը։ Հետո ռազմականն է եկել, երեխեքի մի մասին տարել է Սիսիան, մյուս մասին՝ Վայք, մինչև ծնողները հասել են երեխեքի հետևից ու հետ են բերել նրանց»,-ասում է ծնողներից մեկը։

Տեսանյութը ստորև՝

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика