Համաշխարհային սենսացիա․․․Երկիր մոլորակի բնակիչները ականատես կդառնան լուսնի «լրիվ» խավարման

Համաշխարհային սենսացիա․․․Երկիր մոլորակի բնակիչները ականատես կդառնան լուսնի «լրիվ» խավարման։Լուսնի լրիվ խավա-
րում տեղի կունենա նոյեմբերի 8-ին։ Այն իր ողջ գեղեցկությամբ կտեսնեն Ռուսաստանի արեւելյան մասի բնակիչները։ Այս մասին
նշել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունում։

Նոյեմբերի 8-ին տեղի կունենա Լուսնի լրիվ խավարում՝ առավելագույն փուլով (1,36), Մոսկվայի ժամանակով ժամը 13.59-ին, եւ
կտևի մոտ 6 ժամ։ Նշվել է, որ լրիվ փուլը տեւելու է ավելի քան մեկ ժամ։Փորձագետները նաեւ նշել են, որ խավարումն ամբողջովին
երևալու է Ռուսաստանի արեւելքում, Խաղաղ օվկիանոսի ջրավազանում, Հյուսիսային Ամերիկայի արեւմուտքում եւ Գրենլանդիայի
հյուսիսում։

Լուսնի խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինը մտնում է Երկրի ստվերի կոնի մեջ։ Երկրի ստվերի բծի տրամագի-
ծը 363 000 կիլոմետր հեռավորությամբ (Երկրից Լուսնի նվազագույն հեռավորությունը) կազմում է Լուսնի տրամագծի մոտ 2,6-ը, ուս
տի Լուսինը կարող է ստվերվել լրիվ։

Խավարման յուրաքանչյուր պահի Երկրի ստվերով Լուսնի սկավառակի ծածկվելու աստիճանն արտահայտվում է խավարման փու-
լով։Φուլի մեծությունը որոշվում է θ հեռավորությամբ՝ մինչեւ ստվերի կենտրոնը Լուսնի կենտրոնից հեռավորությամբ։ Աստղագիտա-
կան օրացույցներում Φ եւ θ մեծությունները նշվում են խավարման տարբեր փուլերի համար։Երբ Լուսինը խավարման ժամանակ
լիովին ծածկվում է Երկրի ստվերով, դա նշանակում է Լուսնի լրիվ խավարում, երբ դա տեղի է ունենում մասամբ՝ խոսում են մասամբ
խավարման մասին։

Երբ Լուսինը մտնում է Երկրի միայն կիսաստվերի մեջ, խոսում են մասնավոր կիսաստվերային խավարման մասին։ Լուսնի խավար-
ման անհրաժեշտ պայմաններ են լիալուսինը եւ Լուսնի մոտ լինելն իր ուղեծրի հանգույցին (այսինքն՝ այն կետին, որտեղ Լուսնի ուղե-
ծիրը հատում է էկլիպտիկայի՝ խավարածրի հարթությունը). Լուսնի խավարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ միաժամանակ
առկա են այս երկու պայմանները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика