Կնոջս համար անակնկալ անել ու առաքիչի միջոցով մի գեղեցիկ ծաղկեփունջ նրան ուղարկեցի․ Չգիտեի, որ ինձ ավելի մեծ անակն
կալ է սպասվում․․․Մի՞թե բոլորն էլ ունակ են նման քայլի։Ես ու կինս արդեն 3 տարի է, ինչ ամուսնացած ենք: Մինչ ինձ հետ ծանոթա-
նալը նա հասցրել է մի անգամ ընտանիք կազմել ու ամուսնալուծվել, բայց այդ փաստը չխանգարեց ինձ ինքնամոռաց սիրահարվել
նրան:

Ապրում էինք շատ լավ, քանի որ երկուսս էլ աշխատում էինք, բարձր աշխատավարձ ստանում: Մեր համատեղ կյանքի 3 տարիների
ընթացքում կարողացանք մեքենա գնել, բնակարանը վերանորոգել, նույնիսկ 5 անգամ մեկնել հանգստի: Երեխա այդպես էլ չհաս-
ցրեցինք ունենալ. կինս միշտ հետաձգում էր որոշում կայացնելու պահը, ասում, որ դեռ ժամանակը չէ:

Միայն հիմա եմ հասկանում պատճառը:Մի քանի ամիս առաջ ինձ ուղարկել էին գործուղման: Անսպասելի լավ գործարք կնքեցի, և
տնօրենս ինձ կլորիկ պարգևավճար տվեց: Այնքան ուրախ էի, որ ցանկացա կնոջս հետ էլ կիսվել լավ տրամադրությամբ: Առցանց
ծաղիկներ պատվիրեցի և առաքիչի միջոցով դրանք հասան կնոջս: Տվյալ ընկերությունը ծաղկեփունջը հանձնելու պահին լուսան-
կարում է ստացողին և ծաղիկները, որպեսզի հաճախորդը վստահ լինի, որ պատվերը կատարված է:
Այսինքն ես ապացույց ունեի, որ կինս ստացել է իմ անակնկալը:Նույն օրը աշխատանքից վերադառնում եմ տուն՝ կարծելով, թե կինս
պիտի շնորհակալություն հայտնի, ժպտա… ու հայտնաբերում, որ ծաղիկները չկան: Ես ոչինչ չասացի, քանի որ արդեն սկսեցի գլխի
ընկնել: Բացի այդ, գիտեի, որ նա ինչ-որ պատմություն կհնարի ու ավելի դժվար կիմանամ ճշմարտությունը:

Երեկոյան վերցրեցի նրա հեռախոսը ու հասկացա, որ կինս արդեն 6-7 ամիս սիրային կապի մեջ է կոլեգաներից մեկի հետ: Հիմարը
կարծել է, թե սիրեկանն է ուղարկել ծաղիկները ու գցել է աղբը, որ ես չտեսնեմ:
1 ամիս անց ամուսնալուծության վկայականը ձեռքիս էր, բայց հիմա էլ չգիտեմ՝ ինչպես վստահեմ կանանց: Մի՞թե բոլորն էլ ունակ են
նման քայլի:
