Կինս ամեն թեթև վեճից հետո հավաքում էր իրերն ու գնում հոր տուն․․․Վերջին անգամ ընենց դաս տվեցի, որ էլ երբեք նման բան չի անի։Ես ու կինս արդեն 5 տարի է ամուսնացած ենք։ Մենք ամուսնացանք ծանոթությունից ընդամենը 6 ամիս անց, սակայն հարկ է նշել, որ երկուսս էլ 30 տարեկան էինք այդ պահին, ու գիտեինք, թե ինչ է նշանակում պատասխանատվություն։

Չեմ ստի, և ես, և կինս բարդ բնավորություն ունենք, բացի այդ վարում ենք ակտիվ ապրելակերպ․ յուրաքանչյուրս ունի մտերիմ ըն կերական շրջապատ, առանձին զբաղմունք, հետաքրքրություններ։ Այդ պատճառով էլ մեր ընտանեկանը հաճախ է խաչվում անձնա կանի հետ, ինչն էլ դառնում է կենցաղային վեճերի պատճառ։
Չգիտեմ, գուցե ես եմ ինչ-որ պահի թույլ գտնվել,բայց ամեն անգամ,երբ մենք վիճում ենք,կինս հավաքում է իրերն ու գնում մոր տուն, իսկ ես վազում ու հետ եմ բերում։ Իհարկե, տարվա մեջ մի 5-6 անգամ է նման բան լինում, բայց այդ մի դեպքը ազդում է մեր մյուս համատեղ ապրած օրերի վրա։Եվ ահա, երբ վերջին անգամ նա նորից նստեց տաքսի ու գնաց, փետրվար ամիսն էր։

Ես նստած էի խոհանոցում ու էմոցիաներից տեղս չէի գտնում։Սովորաբար նման դեպքերում ես գիշերը մնում էի միայնակ, իսկ առա վոտյան ծաղկեփունջ վերցնում ու գնում նրա հետևից։ Բայց այս անգամ համբերությունս սպառվեց, ու ես հասկացա, որ ոչ մի տեղ էլ չեմ ուզում գնալ։
Անցավ մի քանի օր, ոչ ես էի զանգում, ոչ նա։ Տանն ինձ միայնակ էի զգում, դրա համար էլ որոշեցի գնալ ծնողներիս տուն։ Նրանք գյ ուղում են ապրում, այնպես որ հարազատներիս տեղնելու հիանալի առիթ էր, առավել ևս, որ համակարգչով եմ աշխատում․ ոչ մի խնդիր չունեմ քաղաքից բացակայելու հետ կապված։

1 շաբաթ մնացի ծնողներիս հետ, իսկ կինս, բնականաբար չգիտեր դրա մասին,քանի որ ընդհանրապես չէինք խոսել այդ ընթացքում։ Մինչդեռ տանը չեմ եղել, նա վերադարձել է, հայտնաբերել, որ չկամ։ Սկզբում գրեց՝ հարցնելով, թե ուր եմ, չպատասխանեցի, հետո զանգեց։ Ասացի, որ գյուղում եմ ու անջատեցի հեռախոսը։
1 օր սպասելուց հետո կինս եկավ մեր տուն։ Չնայած նրան, որ իր մայրն ամեն անգամ այնպիսի շոու էր սարքում, թե իբր ես իր աղջ կան տնից վռնդել եմ, որոշեցի զերծ մնալ նման ներկայացումներից։ Խոսեցինք հանգիստ, նա ներողություն խնդրեց։ Ասաց, որ ընդ ունում է իր սխալները, հասկանում, որ իզուր է այդքան ժամանակ գնացել տնից։ Մենք միասին վերադարձանք քաղաք։ Ու հիմա էլ երբեմն վիճում ենք, բայց իրեր հավաքելուն գործը չի հասնում։
