Գիտե՞ք արդյոք, որ դեղաբույսերի օգտագործումը կարող է օգնել ձեզ բուժել շնչառական հիվանդությունները։ Դեղաբույսերը կարող են ակնթարթորեն վերացնել խցանված քթերը։ Այդ ամենը տեղի է ունենում նրա հզոր բույրի շնորհիվ, այդպիսով, վերացնելով ինֆեկցիան կամ շնչառական հիվանդությունները։ Այս անգամ կներկայացնենք մի դեղաբույս, որը շատ է օգտագործվում թեյերի կամ ուտեստներ պարտաստելու մեջ։ Այս բույսը հաղորդում է ուտեստին կամ ըմպելիքին յուրահատուկ համ և հոտ։
Իհարկե խոսքը Էվկալիպտի (նվենիի) մասին է։ Էվկալիպտը հրաշալի օգնում է բուժել ռինիտը, սինուսիտը և այլ շնչառական համակարգի ինֆեկցիաները։ Մենք կարող ենք օգտվել այս բույսի բուժիչ հատկություններից՝ օգտագործելով այն թեյի, օշարակի և սփրեյի օգնությամբ։ Իսկ էվկալիպտի յուղը, բացի նշված հիվանդություններից պայքարում է նաև մկանների և հոդերի ցավերի դեմ։ Սինուսիտը, որը համարվում է իսկական սարսափ շատ մարդկանց համար, կարելի է բուժել էվկալիպտի շնորհիվ, քանի որ այն թուլացնում է և ընդլայնում է բրոնխների և թոքերի մկանները։

Դրա շնորհիվ շնչելը ավելի հեշտ է դառնում, իսկ թթվածինը հասնում է արյուն, ներթափանցում է թոքերի և մարմնի մյուս մասերի մեջ։ Մեր տատիկները օգտագործել են էվկալիպտը մրսածության և գրիպի դեմ պայքարելու համար, քանի որ այն օգնում է շնչուղիներին թուլանալ։ Էվկալիպտը նաև օգնում է՝ վերացնել անհանգստությունը, բարձրացնում է արյան ճնշումը, պայքարել հերպեսի դեմ, պայքարել թոքախտի դեմ, բուժում է բրոնխիտը, պայքարում է ռինիտի և սինուսիտի դեմ: Այս ամենը նրա ախտահանիչ և հակավիրուսային միջոցների շնորհիվ է։
Դուք կարող եք օգտագործել այն հետևյալ կերպ՝ Էվկալիպտի առավելություններից օգտվելու համար, ձեզ հարկավոր է ցնցուղից կախել այն։ Բույսը հարկավոր է ամուր կապել ցնցուղից այնպես, որ գոլորշին դիպչի բույսին։ Այդպիսով դուք խթանում եք էվկալիպտի յուղի ազատությանը։ Երբ տաք լոգանք ենք ընդունում, բույսը արտադրում է յուղ, որն էլ խառնվում է գոլորշու հետ։ Այդ թերապևտիկ վաննան կօգնի թոքերի մաքրմանը և կթեթևացնի հազը։
