-Լսիր, նստիր ծնկներիս, մի խանգարիր ուղևորներին,-լկտի պահվածքով մի երիտասարդ դիմեց երթուղայինում մի աղջկա. Միայն
իմանաք, թե ինչ արեց ուղևորներից մեկը․․․Տրանսպորտում միշտ էլ զավեշտալի դեպքեր են լինում: Այս դեպքին ականտես եմ եղել
ինքս և ասեմ, որ իսկապես զվարճացա ամբողջ հոգով:

Ավտոբուսը լեցուն էր: Ամեն կանգառում ուղևորների քանակը շատանում էր, հասկանալի է, աշխատանքից տուն վերադառնալու
ժամն է, բոլորը տուն են գնում: Մի երիտասարդ աղջիկ, ձեռքի ծանր պայուսակը դրեց նստարանին,որտեղ նստած էր և գնաց ուղե-
վարձը վճարելու:
Հենց այդ պահին մի նիհար, ոչ հաճելի արտաքինով միջին տարիքի մի տղամարդ վերցրեց պայուսակը, և նստեց՝ պայուսակը դնելով
ոտքերի մոտ: Երիտասարդ աղջիկը վերադարձավ և քաղաքավարի դիմեց այդ տղամարդուն.

-Կներեք, բայց դա իմ տեղն է, ես գնացի ուղեվարձը վճարելու, միգուցե զիջեք իմ տեղը ինձ:
-Քե՞զ,-ամբարտավան տոնով հարցրեց այդ տիպը,
-Ինչո՞ւ զիջեմ, նստիր ծն կներիս, երկուսիս էլ լավ կլինի, ուղևորներին էլ չես խանգարի, մի վա խեցիր, չեմ նե ղացնի: Երիտասարդ
աղջիկն ամոթից կա րմրեց, կա րկամեց: Այդ պահին միջամտեց մի հաղթանդամ տղամարդ, որ ծանրամարտիկի տեսք ուներ, մոտ
երկու մետր հասակով և երևի 140 կգ քաշով;

-Օրիորդ, դուք շատ տեղ չեք զբաղեցնում, ես հաղթանդամ եմ, ես կնստեմ, — և թր մփալով նստեց այդ տիպի ծն կներին:
-Լսի՛ր, իջիր, ծնկներիցս, — հազիվ էր ձայնը փո րից դուրս գալիս: Հավանաբար այդ տիպը հաջորդ անգամ նման անպարկեշտ ա-
ռաջարկություն անելու ցանկություն չունենար։
