Իսկ դուք գիտե՞ք թե ինչի մասին է վկայում շոկոլադի վրա առաջացած սպիտակ հետքը․․․

Շատերը կարծում են, թե շոկոլադի վրա հայտնված սպիտակ նստվածքը նշանակում է, որ մթերքը փչացել է, և ավելի լավ է ռիսկի դիմելու փոխարեն այն ուղարկել աղբամանը:Իրականում ոչ այնքան գեղեցիկ նստվածքի հայտնվելը չի նշանակում, որ շոկոլադը պիտանի չէ ուտելու համար: Ամենից հաճախ նման բան է տեղի ունենում այն դեպքում, երբ չեն հետևում մթերքի պահպանման նորմերին:

Շոկոլադե արտադրանքը պահելու համար օպտիմալ ջերմաստիճանը 18-20 աստիճանն է: Իսկ ահա ավելորդ տաքացումն ու սա-ռեցումը առաջացնում է սպիտակ նստվածք:Չափազանց բարձր ջերմաստիճանի ներքո շոկոլադից սկսում է հալվել ու դուրս գալ կակաոյի յուղը և շաքարավազը:

Իսկ եթե այսպիսի շոկոլադը ենթարկվի ավելի ցածր ջերմաստիճանի ազդեցությանը, օրինակ, դրվի սառնարանը, շաքարավազն ու յուղը կվերածվեն բյուրեղիկների՝ առաջացնելով հենց այդ նույն սպիտակ նստվածքը:Այսպիսով, եթե փաթեթի վրա նշված ժամ-կետը դեռ չի լրացել, սակայն շոկոլադը, միևնույնն է, սպիտակել է, այն համարձակորեն կարող եք օգտագործել սնունդի մեջ, չնա-յած որ ջերմաստիճանի փոփոխության պատճառով այն կարող է կորցնել համային հատկությունները:
