Զարմանալի դեպք՝ Անպտղությամբ տառապող կինը լինելով մեկուսացման մեջ հղիացել է․․․

Անգլիայի բնակչուհին, որը երկար ժամանակ ուներ անպտղություն, հղիացել է կարանտինի ժամանակ: Այս մասին գրում է Daily Mail-ը:Երկար ժամանակ Իփսվիչ քաղաքի 29-ամյա բնակչուհի Շենոն Սթիլը և նրա 35-ամյա ամուսինը՝ Մեթյուն, երկար ժամանակ է՝ փորձում են երեխա ունենալ:

Շենոնը դեռ պատանեկության տարիներին ունեցել է պտղաբերության խնդիրներ: 15 տարեկանում նրա մոտ ախտորոշվել է ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ, որը հաճախ անպտղության պատճառ է դառնում:Ամուսիններն անարդյունք փորձերից հետո սկսել են դիտարկել արտամարմնային բեղմնավորման տարբերակը:

Մարտին, երբ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարվեց կարանտին, Շենոնը պարզել է, որ հղի է: Ավելին, ամուսինները եռյակի են սպասում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика