2 տարեկան փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում՝ ծնողների սխալի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Վիետնամում: Երեխան բարձր ջերմություն է ունեցել և ծնողները որոշել են նրան պարացետամոլ տալ:
4 օրվա ընթացքում նրանք տվել են 500 մգ-ոց 4 կոճակ: Արդյունքում երեխայի մոտ զարգացել է նյութափոխանակության ծանր ացիդոզ և երեխան ընկել է կոմայի մեջ: Չափազանց ուժեղ դեղաբաժինը քիմիական թունավորում է առաջացրել ու քայքայել երեխայի լյարդը:

Այժմ նա լյարդի շտապ փոխպատվաստման կարիք ունի, այլապես նրա կյանքը փրկել չի հաջողվի: Հաղորդվում է, որ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև անցած տարի, երբ 3 տարեկան երեխան մահացել էր պարացետամոլի գերդոզավորումից:
Բժիշկները խորհուրդ են տալիս ցանկացած դեղ օգտագործելիս հետևել բժիշկների խորհրդին ու դեղատոմսի ներդիրի ցուցումներին: Երեխաների պարագայում չի կարելի մոռանալ, որ դեղաչափը որոշվում է նրա քաշից ելնելով:
Եթե երեխայի մոտ ի հայտ են եկել թուլություն, սրտխառնոց,փսխում,փորլուծություն,ուժգին գլխացավ, քրտնարտադրություն կամ ցավ կրծքավանդակում, ապա անպայման դիմեք բժշկի, քանի որ դրանք գերդոզավորման ախտանշաններ են:
