Երբ դեռ փոքր էի, ծնողներս շատ էին խմում․․․Հաճախ մինչ ուշ երեկո մնում էի մտերիմ ընկերոջս տանը․․․Ծնողներս միշտ ունեցել
են ալկոհոլի չարաշահման հետ կապված խնդիրներ։ Ես հաշտվել էի այդ փաստի հետ, սակայն մի օր բանը հասավ նրան, որ նրանք
էլ չէին կարողանում վճարել կոմունալ ծառայությունների համար, ինչի հետևանքով մենք մնացինք առանց լույս ու ջուր։ Ես 11 տարե-
կանից դարձել էի համադասարանցուս մշտական հյուրը։

Ու այն օրը, երբ կտրել էին մեր տան լույսը, խնդրեցի թույլ տալ գիշերել իրենց տանը։ Ընկերոջս ծնողները հարցուփորձ անելուց հե-
տո իմացան, թե ինչ է կատարվել մեր տանը։ Նրանք ասացին, որ կարող եմ մնալ այնքան ժամանակ, մինչև որ ծնողներս կլուծեն
բոլոր խնդիրները։Հետո նորից եղան նմանատիպ դեպքեր, ես շատ էի ամաչում, բայց այլ ելք չունեի։
Կամ պիտի մնայի սառը մութ տան մեջ, առանց սնունդի, կամ էլ գնայի ընկերոջս տուն։ Մի օր էլ ընկերոջս ծնողներն ասացին, որ
լուրջ պիտի խոսեն ինձ հետ։

-Մենք չենք ուզում, որ դու մինչ չափահաս դառնալը մնաս նման պայմաններում, հայտնվես մանկատանը կամ օտար մարդկանց ըն-
տանիքում։
Նրանք ձևակերպեցին իմ խնամակալությունը, ու ես սկսեցի ապրել նրանց տանը։Գուցե մտածեք, որ նրանք ունևոր մարդիկ են, բայց
ոչ։ Ապրում են 3-սենյականոց բնակարանում․ ընկերոջս ծնողները զբաղեցրել էին մի ննջասենկակը, տատիկն ու պապիկը՝ մյուս, իսկ
ես ու ընկերս քնում էինք հյուրասենյակում։

Նրանք մեծ գումարներ էին ծախսում տատիկի ու պապիկի դեղերի համար, բայց ես երբեք չեմ գզացել, որ խանգարում եմ իրենց։Այդ
մարդկանց շնորհիվ ես կարողացա ուսում սատանալ, լավ մարդ դառնալ։ Այդպես ուրիշ մարդիկ իմ կյանքում ավելի մեծ տեղ զբաղեց-
րին ու ավելի շատ բան արեցին, քան հարազատ ծնողներս․․․ Չգիտեմ, թե ինչ պիտի անեմ, որ կարողանամ հայտնել նրանց ողջ ե-
րախտագիտությունս․․․
