Երբևէ չեմ հասկացել, թե ինչի համար են մատուցողներին թեյավճար թողնում․․․Երբեք նման բան չեմ անում։Չեմ հասկանում, թե
ինչի համար մատուցողին պիտի թեյավճար թողնեմ: Գուցե որևէ մեկը բացատրի:Նա միայն գրի է առնում պատվերը, ուղարկում
խոհանոց, իսկ հետո բերում է:Վերջ:

Այսինքն պատրաստում են խոհարարները, իսկ թեյավճար ստանում է նա, ով միայն դնում է ափսեները սկուտեղի մեջ ու հասցնում
սեղանի մոտ:Ամուսինս միշտ թողնում է հաշվի մոտ 10%-ին համապատասխան թեյավճար, ուղղակի նա ինքն է այդպես ուզում: Ես
մինչև հիմա չեմ հասկացել իմաստը:
Ի վերջո,դա մատուցողի ուղիղ պարտականությունն է:Ես աշխատում եմ մանկապարտեզում,ու եթե մի դայակը հիվանդանում է կամ
որևէ այլ պատճառով չի կարողանում դուրս գալ աշխատանքի, ես միայնակ կատարում եմ մեր երկուսի պարտականությունները:
Բայց մինչև հիմա ինձ ոչ մեկ հավելյալ չի վճարել, անգամ թեյավճար չի թողել:

Ու ես դրան հանգիստ եմ վերաբերվում, քանի որ իմ աշխատանքի բնույթն է այդպիսին:Ամուսինս ասում է, որ ընդունված է թեյավը-
ճար թողնել: Իսկ ես նրա հետ համամիտ չեմ: Այսինքն մյուս ոլորտների աշխատողները ուղղակի աշխատավարձ են ստանում, իսկ
մատուցողները՝ նաև հավելյալ գումար:
Եկեք մտածենք. դուք գնում եք դպրոց կամ մանկապարտեզ՝ ձեր սիրելի փոքրիկի հետևից: Նրան տեսնում եք, ուրախանում, որ ողջ-
առողջ է, դայակին կամ ուսուցչուհուն դրա համար տալիս եք 2000 դրամ և հեռանում:Կամ գնում եք պոլիկլինիկա ու գանգատվում,
որ հազում եք: Բժիշկը լսում է ձեր թոքերը, հազը, պարզում պատճառը ու ըստ դրա դեղեր նշանակում:

Դուք շնորհակալություն եք հայտնում, անկետայի մեջ թեյավճար եք թողնում ու գնում…Իսկ վաճառողուհիներին, գանձապահներին,
երթուղայինների վարորդներին թեյավճար տալ չեք ուզու՞մ:Ի դեպ, մենք միևնույն սրճարանը վերադառնում ենք այն դեպքում, եթե
սնունդը համեղ է, իսկ տարածքն ու սպասքը՝ մաքուր:
Երբեք ու երբեք դրա վրա չի ազդում մատուցողի ձևական ժպիտը:Մոռացա նշել, որ տաքսու վարորդներին էլ են հաճախ ավել գու-
մար տալիս: Այստեղ նույն հարցն է ծագում. ինչի՞ համար:Իսկ դուք ո՞ր դեպքում և որտե՞ղ եք թողնում թեյավճար:
