Դեռ նոր է բոլորել 20 տարիս, բայց ստիպված եմ աշխատել մեծ սուպերմարկետում, որպես հավաքարար․․․

Դեռ նոր է բոլորել 20 տարիս, բայց ստիպված եմ աշխատել մեծ սուպերմարկետում, որպես հավաքարար․․․Ես 20 տարեկան եմ, ստի
պված եմ աշխատել որպես մաքրուհի՝ մեծ սուպերմարկետում: Վերջ երս, երբ լվանում էի հատակները, մի պապիկ մոտեցավ ու ա-
սաց.

-Շնորհակալ եմ ձեզ մաքրության համար: Գիտեմ՝ թե դա ինչ տանջանք է: Ինքս երկար տար իներ զբաղվել եմ նույն գործով:

Նա ժպտաց, շոյեց գլուխս ու գնաց:Ես այնքան հուզվեցի նրա ջերմությունից, որ արտասվեցի…

***

Ես պառկած եմ վերականգնողական կենտրո նում: Ինձ հետ միևնույն պալատում բուժում է ստ անում միջին տարիքի մի տղամարդ,
ում հասակը երկու մետր է: Նա դժվարությամբ է կատարում բոլոր վարժությունները, բայց անգամ դեմքի մի մկանով ցույց չի տալիս,
որ ցավ է զգում:

Այսօր նրա մոտ էին բերել իր շանը: Նայում էի պատուհանից ու տեսա, թե ինչպես երկու մետրանոց այդ հսկան ամուր գրկեց շանը ու
սկսեց բարձրաձայն արտասվել:

***

Երբ փոքր էի, այնքան էլ լավ չէինք ապրում: Բայց ամեն անգամ, երբ տատիկս գնում էր շուկա, ինձ համար մի փոքրիկ քաղցրավենիք
էր բերում՝ ասելով, որ նապաստակն է ուղարկել:

Հիմա տատիկս ծերացել է, հիվանդ է, գրեթե չի քայլում: Իսկ ես նրա համար գնում եմ իր բոլոր սիրած քաղցրավենիքները ու տանում՝
ասելով, որ նապաստակի կողմից է: Տատիկս ամեն անգամ ժպտում է:

Սիրում եմ նրան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика