Աստղագուշակ օգոստոսի 21-ից 26-ի համար․․․Ինչպիսի շաբաթ է սպասվում կենդանակերպի նշաններին

Աստղագուշակ օգոստոսի 21-ից 26-ի համար․․․Ինչպիսի շաբաթ է սպասվում կենդանակերպի նշաններին

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին վեճերից ու տարաձայնություններից չզարմանաք: Այդ հատվածում կարող են սրվել հին հակասությունները: Կդժվ արանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ թվում էր, թե հաշտ էիք: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել ու հնարավո րինս հարթել սուր անկյունները: Իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի. դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին:Գործերում հաջողության համար շատ կարևոր կլինեն կազմակերպվածությունն ու կարգապահությունը: Երբեմն հեշտ չի լինի ուշադրություն պահանջող խնդիրների վրա կենտրոնանալը: Բայց եթե ճիշտ դնեք առաջնահերթությունները, ապա կանեք դա:Շաբաթվա վերջին օրերը հագեցած կլինեն: Չի բացառվում պետք լինի աջակցել հարազատներին կամ էլ հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրների լուծմամբ զբաղվելու համար: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, չնայած՝ պիտի ջանքեր գործա դրեք: Եվ մի մոռացեք ժամանակ թողնել հանգստի համար. դուք պիտի վերականգնեք ուժերը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ ձեզ հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվելու: Խնդիրներ չեն առաջանա նույնիսկ այն մար դկանց հետ շփվելիս, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Կարևոր չէ՝ զրույցները կվերաբերեն աշխատանքային հարցերին, թե ձեր անձնա կան կյանքին, քանի որ ցանկացած դեպքում օգտակար բաներ կլսեք: Հին ծանոթները կարող են անսպասելի ու գրավիչ մի բան առա ջարկել: Դուք չեք զղջա, եթե համաձայնությամբ պատասխանեք:Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես՝ աշխատանքի կամ ուսման հետ կապված: Ճանապարհի ընկերները հաճելի մարդիկ կլինեն, ճանապարհը հոգնեցնող չի լինի, ձեր ճամփորդության արդ յունքներից էլ գոհ կմնաք:Կարևոր գործերը լավ է չհետաձգեք շաբաթվա վերջին օրերին, քանի որ այդ հատվածում կենտրոնանալը կդժվարանա: Գնումների և գործարքների հարցում էլ լավ է շտապեք. դրանց համար ամենաբարենպաստ շրջանը մինչև չորեքշաբթի է լինելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու հագեցած կլինի: Դա ամենաբարենպաստ շրջանն է լինելու գործերում նախաձեռնող լինելու, ձեր ունակությունները ցույց տալու համար: Կարող եք կիսվել աշխատանքի և բիզնեսի հետ կապված գաղափարներով. դուք կգտնեք մա րդկանց, որոնք կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Շատ Երկվորյակների հմայքը կօգնի մասնագիտական առաջ ադրանքները լուծելիս. դրա շնորհիվ աջակցություն ստանալը դժվար չի լինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ կգտնեն:Շաբաթվա երկրորդ կեսին պիտի վերադառնաք հին գործերին ու նախագծերին, լուծեք այն խնդիրները, որոնց մասին առաջ մտածել չէիք ուզում: Ամեն ինչ սպասվածից հեշտ կլինի, բայց սկսածը ավարտին հասցնելու համար, միևնույն է, համառության ու համբերատարության կարիք կլինի: Հավանական են դրական փոփոխություններ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Ձեզ կսկսեն ավելի լավ հասկանալ նրանք, ում հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու գտնել չէիք կարողա նում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գոնե շաբաթվա սկզբին ձեզանից չափազանց շատ բան մի պահանջեք: Որքան էլ ուզենաք արագ գլուխ հանել բոլոր գործերից, հիմա դա անել հազիվ թե ստացվի: Առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցրեք, որոշեք, թե ինչով եք անմիջապես զբաղվելու, իսկ ինչն եք հետաձգելու: Դա թույլ կտա ոչ միայն խուսափել շտապողականությունից, այլև տագնապից, որի պատճառով ճիշտ որոշ ում ընդունելը դժվար կլիներ: Հիշեք, որ այս հատվածում ցանկալի չէ խառնել գործնական և անձնական հարաբերությունները, մեկը մյուսի համար զոհել:Շաբաթվա երկրորդ կեսը թեթև ու արդյունավետ կլինի: Նոր հնարավորություններ կբացվեն մասնագիտական ոլորտում: Ամենահնարամիտ Խեցգետինները կգտնեն կարիերայի սանդուղքներով բարձրանալու ձևը: Նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ կհայտնվեն, որոնք վառ հույզեր կպարգևեն: Սիրելիի հետ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ. կհեշտանա այն բանի շուրջ պայմանավորվելը, ինչի համար առաջ շատ էիք վիճում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին շատ բան պիտի հասցնեք: Ծրագրված գործերին ու առաջադրանքներին կավելանան լրիվ նորերը: Բայց դա ձեզ նույնիսկ կուրախացնի: Առաջին հերթին՝ իսկապես հետաքրքիր բանով եք զբաղվելու: Երկրորդ՝ դուք ձեզ ցույց տալու և ճանաչման հասնելու հնարավորություն կունենաք: Բացի այդ, մեծ կլինի պիտանի ծանոթությունների հավանականությունը: Որոշ Առյուծներ կհ անդիպեն մարդկանց, որոնց հետ շուտով կսկսեն արդյունավետ համագործակցել:Որոշ դժվարություններ կարող են առաջանալ փաս տաթղթերը ձևակերպելիս. այստեղ հնարավոր են ձգձգումներ, անսպասելի արգելքներ: Հիշեք, որ կարևոր է կանոնները չխախտելը, նույնիսկ եթե խոսք գնա բյուրոկրատական պահերի մասին, և անհրաժեշտ արդյունքին հասնելու համար չարժե դիմել կասկածելի մեթոդների:Շաբաթվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի: Սովորական աշխատանքը կարող է շատ ձանձրալի թվ ալ, իսկ նոր բան ստանձնել պարզապես չեք ուզենա: Սակայն կարևոր կլինի հին պայմանավորվածությունները չխախտելն ու ժամ անակին բոլոր պարտականությունները կատարելը: Եթե դրանից գլուխ հանեք, ապա կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից այս շրջանը շատ բարենպաստ կլինի: Մտերիմների հետ տարաձայնութ յունները կմնան անցյալում, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելն ու կշռադատված որոշումներ ընդունելը դժվար կլինի: Դուք հաճախ կտրվեք պահի ապրումներին կամ հույզերին, որոնք մի ուրիշ ժամանակ հեշտությամբ կհաղթահարեիք: Դա կխանգարի նոր ծանոթների վրա անհրաժեշտ տպավորությունը թողնելուն: Մարդիկ, որոնք ձեզանից շատ բան էին սպասում, կարող են հիասթափվել: Իսկ ահա ձեզ վաղուց ճանաչողները կփորձեն օգնել ձեզ գլուխ հանել իրավիճակից, հրաշալի խորհուրդներ կտան:Մի շտապեք կապվել լուրջ պար տավորություններով, խոստումներ մի տվեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք: Դա վերա բերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելիս աշխա տեք ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի գործն ական շփումների համար: Լավ կանցնեն բանակցություններն ու հարցազրույցները, դուք հեշտությամբ լավ տպավորություն կթող նեք նրանց վրա, ում ուզում եք ձեր գործընկերների շարքում տեսնել: Դժվար չի լինի առօրյա առաջադրանքներն անելը, նոր բաներից էլ արագ գլուխ կհանեք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Չի բացառվում ուզենաք հավաքել հին ընկերներին կամ հան դիպել հեռվում ապրող հարազատների հետ: Այս հատվածում ռոմանտիկ ուղևորությունների մեկնող Կույսերը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր կլինի հենց շաբաթվա սկզբին լուրջ տրամադրվելը: Հավանական է, որ այդ հատվածում չուզենաք մտածել ավելի վաղ ծրագ րած գործերի մասին: Բայց հենց դրանց վրա էլ պետք է կենտրոնանալ, հակառակ դեպքում կարող են դժվարություններ առաջանալ: Լավ է հույս չունենաք, որ ձեր բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծվելու են, կամ էլ դրանք մի ուրիշն է լուծելու: Ինչքան շուտ սկսեք գոր ծել, այնքան հաջող ամեն ինչ կդասավորվի, այնպես որ ժամանակը զուր մի վատնեք:Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ և՛ աշխատավայրում, և՛ տանը: Բայց դուք թույլ չեք տա, որ դրանք լուրջ կոնֆլիկտների վերաճեն, արագ կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Մտերիմները ձեզ ավելի հաճույքով կզիջեն, քան կոլեգաները, բայց բոլորի հետ էլ կհաջողվի պայմանավորվել: Շաբաթ վա երկրորդ կեսը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Դա հարմար ժամանակ է լինելու նոր բան ստանձնելու համար: Եթե մասնագիտական ոլորտում նախաձեռնող լինեք, ապա նոր համախոհներ կգտնեք, կկարողանաք ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Այս հատվածում լավ գումար աշխատելու հնարավորություն կստանան կոմերցիայով զբաղված Կշեռքները: Անձնա կան հարաբերությունների տեսանկյունից շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն: Դրանք հատկապես լավ կանցկացնեն այն Կշեռքները, որոնք ընտանեկան կամ ռոմանտիկ ուղևորությունների կմեկնեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հրաշալի ժամանակ է լինելու գործնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, պիտանի կապեր ձեռք բերելու համար: Բաց մի թողեք ձեզ ցույց տալու, ձեր հաղթանակների մասին պատմելու հնարավորությունը: Մասնագիտական միջ ոցառումներին մասնակցությունը թույլ կտա ձեզ մեծացնել շփման շրջանակները, նոր գործընկերներ կամ հաճախորդներ գտնել: Դժվար կլինի միապաղաղ առաջադրանքների վրա կենտրոնանալը: Դուք սովորականից հաճախ կշեղվեք, ուստի վտանգ կա՝ սխալ ներ անեք: Մտածեք, թե ում հետ կարող եք կիսել ձեր հոգսերը:Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Դուք կվերադառ նաք ավելի վաղ սկսած գործերին ու հաջողությամբ կավարտեք դրանք: Նոր բան սովորելու, պիտանի գիտելիքներ ստանալու հնարա վորություն կունենաք:Անձնական հարաբերությունների տեսանկյունից ողջ շաբաթը բարենպաստ կլինի: Ճիշտ է, ամեն անգամ չեք կարողանա մտերիմներին ձեր ուզածի չափ մեծ ուշադրություն հատկացնել: Բայց դուք կորցրածը առաջին իսկ հնարավորության դեպքում կլրացնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին դուք սովորականից ավելի բռնկուն եք լինելու, իսկ երբեմն՝ նույնիսկ ագրեսիվ: Աշխատեք կոնֆլիկտներ չհրահրել և ուրիշներին ձեր կամքը չպարտադրել, չմտնել պայքարի մեջ այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել: Փորձը, իմաստնությունն ու շրջահայացությունը կօգնեն խուսափել բարդ իրավիճակներից, եթե դուք ժամանակին վերահսկեք հույզերը: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, ձեր կողքին կլինեն ու կուզենան լավ խորհուրդներ տալ: Աշխատեք լսել նրանց:Աստիճանաբար դրական միտումների ազ դեցությունը կուժեղանա: Դուք կվերագտնեք հոգեկան հավասարակշռությունը, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Շաբաթվա երկրո րդ կեսին գործնական ոլորտում խոստումնալից հնարավորություններ կբացվեն: Դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Դրական փոփոխությունները նկատելի կլինեն նաև անձնական հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ ընդհանուր լեզու չէիք գտնում, հիմա բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում: Մարդիկ, որոնք տհաճությամբ էին շփվ ում, կամ պարզապես խորասուզված էին սեփական գործերի մեջ, շփման մեջ նախաձեռնող կլինեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ինտուիցիային ուշադիր լսել, քանի որ հենց այն կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Չի բացառվում գործը լրիվ նոր լինի, և դուք ստիպված լինեք շատ բան սովորել հաջողության հասնելու համար: Պետք կգան ձեր այն տաղանդները, որոնց մասին նախկինում քչերն են կռահել: Շուտով դուք կտոնեք առաջին հաղթանակները, և դա աննկատ չի մնա: Ձեր ձեռքբերումներին ուշադր ություն կդարձնեն ազդեցիկ մարդիկ, և հնարավոր է, դուք նրանցից հետաքրքիր առաջարկներ ստանաք: Մի շտապեք համաձայնել, աշխատեք նաև հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքել, ճշտել բոլոր պայմանները:Շաբաթը շատ բարենպաստ կլինի գիտությ ամբ կամ հետազոտական աշխատանքով զբաղվող Այծեղջյուրների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների համար: Նրանք կկարողանան անսպասելի կիրառում գտնել իրենց գիտելիքներին:Հաճելի հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթություններն այս շաբաթ շատ կլինեն: Ձեզ հետ կուզենան շփվել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ոչ ոքի չեն նկատել: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բավական անհանգիստ, բայց հետաքրքիր շաբաթ է սպասվում: Գործնական տեսանկյունից այն բարենպաստ կլինի Ջրհոսների համար, որոնց աշխատանքը կապված է ֆինանսների, գործարքներ կնքելու և համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու հետ: Կարևոր հաղթանակներ տոնելու շանս կունենան նաև հասարակական գործունեությամբ զբաղվողները, քանի որ հաճախ են ուշադրության կենտրոնում հայտնվելու: Աստղերը բարյացակամ կլինեն նաև նշանի մյուս ներկայացուցիչների հանդեպ: Դա հատկ ապես նկատելի կդառնա շաբաթվա կեսին:Հավանական են անսովոր ծանոթություններ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկ անց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Ընկերություն անել, հնարավոր է, չստացվի, բայց դուք իրար հետ լեզու կգտնեք: Շաբաթվա երկրորդ կեսը ռոմանտիկ տարվածությունների ժամանակ է լինելու: Չեն բացառվում ճակատագրական հանդիպումները: Շաբաթվա վերջին օրերին լավ է բարդ գործեր չծրագրեք, հատկապես նոր գործեր: Այդ հատվածում կենտրոնանալը, արագ նոր բան սովորելը դժվար կլինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անսպասելի շատ ժամանակ են խլելու այն գործերը, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել: Ձգձգումները ձեր մեղքով չեն առաջա նա, և դուք հազիվ թե կարողանաք ազդել իրադարձությունների ընթացքի վրա: Ուստի աշխատեք հանգստություն պահպանել ու չնյարդայնանալ: Շուտով դուք դրական փոփոխություններ կնկատեք ու կսկսեք գործել:Պետք է ուշադրություն հատկացնեք ընտանե կան գործերին: Որոշ Ձկներ հարազատներին կամ ընկերներին օգնելու համար պիտի ուղևորությունների մեկնեն: Հավանական է դրա պատճառով պետք լինի վերամշակել աշխատանքային ծրագրերը, բայց դա ձեզ չի խանգարի բոլոր կարևոր առաջադրանքները ժամանակին լուծել:Ուշադրություն դարձրեք ամենամտերիմների հետ հարաբերություններին: Անկեղծությունը շատ կարևոր կլինի, քանի որ հենց դրա շնորհիվ կհաջողվի խուսափել թյուրըմբռնումից, փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика