Ամուսնուս հետ ապրում եմ արդեն 6 տարի: Նա շատ հպարտ է: Երբ մենք վիճում ենք, նա երբեք առաջինը չի սկսումխոսել:Միշտ առաջինը ես եմ հաշտվելու փորձեր անում:Վերջերս նկատեցի,որ նա սկսելէ ինձ անհարգալից մոտենալ:Սկզբում ուշադրություն չէի դարձնում, սակայն շուտով դա սկսեց ինձ բարկացնել:
Երկուսս էլ աշխատում ենք:Իմ աշխատավարձն ավելի քիչ է,սակայն ամբողջ աշխատածս ծախսումեն տան վրա, չեմ հիշում,թե երբեմ վերջին անգամ ինձ համար ինչ-որ նոր բան գնել:Արդյունքում որոշեցի պատժել նրան: Ես հայտնեցի ամուսնուս, որ այս պահից սկսած կապրենք տարբեր սենյակներում:

Ամուսնալուծվել չէի պատրաստվում, սակայն այսպես էլ չէր կարող շարունակվել:
Այդպես տևեց երկու շաբաթ:Նա ապրում էր ննջասենյակում,ես՝հյուրասենյակում: Պատրաստում էինք առանձին և ուտում նույնպես առանձին: Ես այլևս չէի լվանում նրա հագուստը և փորձում էի ընդհանրապես չխոսել նրա հետ:
Հանգստյան օրերին գնացի ընկերուհուս հետ զբոսնելու և ինձ նոր հագուստ գնեցի:
Ամեն ինչ շատ լավ էր,բայց ոչ ամուսնուս մոտ:Նա արդեն 5-6 օր միևնույն հագուստով էր գնում աշխատանքի, չէր լվանում իր ափսեները:Առավոտյան չէր կարողանում լոգանք ընդունել, քանի որ ինքն իր համար նախաճաշ էր պատրաստում:
Իսկ ես նայում էի այդ ամենին և հասկանում, որ կինն իր համար կարող է և աշխատել, և ապրել:Ի վերջո, ամուսինս առաջինը ներողություն խնդրեց:Ես ասացի, որ կմտածեմ:Այժմ նա անճանաչելի է դարձել, ինձ օգնում է տան գործերն անել: Այնպես որ, սիրելի կանայք, դաստիրակեք ձեր ամուսիններին, որ նրանք սովորեն ձեզ գնահատել:
