ԱՄԵՆԱՀԱՄԵՂ ԽԱՉԱՊՈՒՐԻՆ. Այս բաղադրատոմսն ինձ տվել է մի ծեր վրացի, հիմա ես միայն այսպես եմ պատրաստում խաչապուրին

Այս բաղադրատոմսը ես ինձ հետ բերել եմ Թբիլիսիից։

Այն ինձ տվել է վրացի խոհարար։

200 մլ․ կեֆիր, 2 ձու, 3 բաժակ ալյուր, 1 թեյի գդալ աղ, 0,5 թեյի գդալ սոդա, 2 ճաշի գդալ բուսական յուղ, 1 թեյի գդալ շաքար, 0,5 կգ․ պանիր։

Պատրաստման եղանակը․

Մինչև միատարր զանգված դառնալը խառնում ենք կեֆիր +ձու:

Ավելացնում ենք մնացած բաղադրիչները (աղ, սոդա, շաքար, յուղ)։ Խառնում ենք։

Աստիճանաբար շաղ ենք տալիս ալյուրը և անընդհատ խառնում պատառաքաղով։

Պատրաստում ենք միջուկը՝ ձու+պանիր, մանրացրած մանր քերիչով։ Բաժանում ենք խմորը մասերի։

Գրտնակում ենք բարակ լոշիկները։

Դնում ենք միջուկը՝ վերևից ծածկելով երկրորդ լոշիկով։

Տապակում ենք տապակայի մեջ՝ երկու կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика