Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը ՀՀ տա-րածքով կկապվի Նախիջևանի հետ. Ալիև՝ Ադրբեջանի տարածքով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլ-համ Ալիևը։

«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա Ռուսաստան, Իրան»,- ասել է Ալիևը ՌԴ Նախագահ Վլադի-միր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո:
Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիա ելք կունենա նաև Նախիջևանի ինքնավար հանրապետության միջոցով:
