Փաշինյանի վերջին գրառումները ինքնաարդարացման հերթական ճղճիմ և ողորմելի փորձեր են․․․ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանի սենսացիոն հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումները ինքնաարդարացման հերթական ճղճիմ փորձեր են, որոնց հասարա-կությունը բավականին ադեկվատ է արձագանքում, այլևս որևէ մեկը ստերի շարքը ի գիտություն չի ընդունելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե դեռ  2011 թվականին Կազանում  Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի եւ կարգավիճակի հարցով հե-տագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնել և նորանոր պահանջներ է առաջ քաշել:

«Ես շատ լավ եմ հիշում, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփա-կան կետից, թե որն էր սեփական կետը և, ցավոք, ինչի հանգեցինք այսօր, արդեն ականատեսն ենք եղել: Այսօր հետադարձ հայացք նետել 2011 թվականի փաստաթղթին, փորձել նորից ու նորից մեղավորներ գտնել, ինձ հա-մար ողորմելի արարք է:

Դուք շատ լավ հիշում եք, որ երբ իմ գործընկեր Արման Աբովյանին պատասխանեց, ասաց՝ ինչ պետք է, այդ էլ բանակցում ենք: Այս ողջ ընթացքում իշխանությունները տեղեկատվական տոտալ բլոկադայի մեջ են պահել բոլորին, քաղաքական ուժերին»,-ասաց նա:

Շաքե Իսայանն ասաց, որ այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեղավորներ է ներկայացնում․ Փաշինյանի հա-մար մեղավոր է «դասալիք» զինվորը,ծնողը, կամավորը,ազատամարտիկը, գեներալը, ընդդիմադիր խմբակցութ-յունները, ներքին և արտաքին քաղաքական ուժերը, մինչդեռ առաջին պատասխանատուն հենց Նիկոլ Փաշին-յանն է:

Շաքե Իսայանի խոսքով՝ քաղաքական ուժերը շարունակելու են իրենց պայքարը, առաջիկայում ևս հանրահա-վաք են իրականացնելու, եթե Ծառուկյանին իրավապահները չհրավիրեն, նա ևս կմասնակցի: Ըստ նրա՝ այս պահին կարևորը ռազմագերների, անհետ կորածների, և զոհված զինծառայողների մարմիների վերադարձի հարցն է, ինչի փոխարեն տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է անում:

Մանրամասներ դիտեք տեսանյութում՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика