Այս պատմությունը հուզել է միլիոնավոր մարդկանց։Այն նման է իսկական սերիալի՝ սյուժեի հետաքրքիր զարգա-ցումներով։Ամեն ինչ սկսվեց Սուրբ ծննդյան սովորական նվերից։ 2000 թվականին Այդախո նահանգից մի դպրո-ցական տղա՝ տայլեր Վուլֆը, 7 տարեկանում մասնակցեց բարեգործական ակցիային։
Ակցիայի նպատակն էր նվեր ուղարկել աշխարհի մեկ այլ ծայրում ապրող այնպիսի երեխայի ով չուներ Սուրբ ծննդյան նվեր։

Տայլորը պատրաստեց իր նվերը, և ներսում տեղադրեց նաև իր լուսանկարը։ Նվերը հասավ Ֆիլիպիններում բնակվող Դժոաննա Մարշանին։11 տարի անց հետաքրքիր դեպք տեղի ունեցավ։ տայլորը սոցիալական ցանցում ընկերության հայտ ստացավ Դժոաննայից։

Տայլորը առաջին անգամ մերժեց հայտը, սակայն անծանոթուհին համառ էր, և տղան ընդունեց հայտը։ Նրանք սկսեցին զրուցել, և ահա այդպես հայտնի դարձավ ողջ իրականությունը։

Այդպես սովորական մտերմիկ զրույցը վերաճեց մեծ սիրո, Տայլորը հավաքեց իրերը և մեկնեց Դժոաննայի հետ հանդիպման՝ Ֆիլիպիններ։

2014 թվականին տեղի ունեցավ զույի գեղեցիկ հարսանիքը։ Ահա այդպես սովորական նվերը վճռորոշ եղավ նրանց կյանքում։
