168.am-ը կապ է հաստատել ՀՀ պաշտպա նության նախկին նախ արար, գեներալ-գնդապետ Միքայել Հարու-թյունյանի հետ և փոր ձել պարզել՝ ի՞նչ է նա մտածում պատերազմի ելքի մասին, դրա հետևանքների, և թե ինչ միջոցներ է նա ձեռնարկել Արցախ մեկնելու և անհրա ժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Գեներալը մեր հարցադրումներին ի պատաս խան՝ տեղեկացրեց, որ պատերազմի օրերին՝ հոկ տեմբեր ամսվա սկզբին, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում պատրաստակամութ-յուն է հայտնել գալ Հայաստան, Արցախ և նրա կողքին լինել՝ իր մասնագիտական փորձով, Տոնոյանն ասել է՝ հաղթելու ենք, դրա կարիքը չկա:
