Սկեսուրս երեք որդի և երեք հարս ունի, բայց չգիտես ինչու հիվանդանալուց հետո մնացել է անօգնական ու նրան պետք է ես խնամեմ

Սկեսուրիս հետ լավ հարաբերություններ ի սկզբանե չդասավորվեցին: Ամուսինս նրա ավագ որդին է, ով միշտ ծնողների կողքին է եղել և օգնել ամեն հարցում: Իսկ հիմա նրա կյանքում ուրիշ կին է հայտնվել, ինչն էլ չէր կա-րող խանդի առիթ չտալ: Ես հույս ունեի, որ կկարողանամ երկրորդ մայր ունենալ՝ ի դեմս սկեսուրիս,սակայն ժա-մանակի հետ համակերպվեցի այդքան սառը և ոչ բարյացակամ վերբերմունքի հետ:

Երբ ամուսնացան նրա կրտսեր որդիները, նա իր ողջ ուշադրությունը փոխեց նրանց կողմը: Մյուս հարսներին նա շատ էր սիրում, նրանք ապրում էին նույն փողոում և միասին անցկացնում էին բոլոր տոներն ու հանգստյան օրերը: Ամուսնուս ծնողներն աջակցում էին կրտսեր որդիներին ֆինանսապես, շատ էին օգնում նաև երեխանե-րի խնամքի հարցում:

Մենք քաղաք տեղափոխվեցինք և սկսեցինք ավելի քիչ շփվել նրանց հետ: Ես մի քիչ տխուր էի, քանի որ աղջիկս անտեսված էր տատիկի և պապիկի կողմից, սակայն արդեն սովորել էի:Սկեսրայրիս մահից հետո սկեսուրս հի-վանդացավ. ինսուլտից հետո նա ինքն իրեն չէր կարողանում խնամել: Ես սկեցի նրան խղճալ և հաճախ այցելել:

Այժմ նա խնդրում է, որ գանք իր հետ ապրելու, իսկ ես չեմ ուզում գյուղ վերադառնալ,բայց և չենք էլ կարող նրան մեր տուն տանել, քանի որ ապրում ենք 1 սենյականոց բնակարանում:Մյուս որդիներն ու հարսները չեն էլ մտա-ծում այդ կնոջը խնամելու մասին, իսկ ինձ դաստիրակությունս թույլ չի տալիս նրան թողնել միայնակ և անօգնա-կան վիճակում: Չգիտեմ, թե ինչ անեմ, մտածում եմ խնամակալ վարձելու մասին…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика