Ռոմանտիկ-սիրային կապի մեջ եմ ինձանից երկու անգամ մեծ տղամարդու հետ, բայց այժմ մի մեծ խնդրի առաջ եմ կանգնել․․․29
տարեկան եմ, 19 տարեկանում ամուսնացա առաջին անգամ, 21-ում ունեցա որդուս: Ամուսինս հաճախ խմում էր, հետո սկսեց ինձ
վրա գրեթե ամեն օր ձեռք բարձրացնել: Սկեսուրս էլ ինձ էր մեղադրում, նախատում, որ իր որդուն չեմ երջանկացրել:
Մի խոսքով, ապրեցինք միասին 4 տարի և ես ամուսնալուծվելու որոշում կայացրեցի: Արդեն 5 տարի միայնակ մայր եմ, իսկ նախկին
ամուսնուս ընտանիքի հետ բացարձակապես կապ չկա, հայրը երեխայի հետ չի շփվում:Ծնողներիցս առանձին եմ ապրում, քիչ չեմ
վաստակում:

Ամուսնուլուծությունից հետո ոչ մեկի հետ չեմ հանդիպել, բայց հիմա արդեն կես տարի է, ինչ սիրային հարաբերությունների մեջ եմ
60 տարեկան տղամարդու հետ: Պարզապես կա մի խնդիր. նա ամուսնացած է:Ժամանակին, երբ ես ծանր ֆինանսական վիճակում
էի, նրանից օգնություն էի խնդրել:
Գումարը վերադարձրեցի, բայց հետո նա սկսեց իմ հանդեպ ուշադրության նշաններ ցուցաբերել, ես էլ փոխադարձ պատասխանե-
ցի:Նա օգնում է ինձ, հետաքրքրվում է երեխայիս կյանքով: Պատմում է իր խնդիրների մասին, խորհուրդ հարցնում, բայց կնոջ մա-
սին ընդհանրապես չի խոսում:

Բայց ես նրան ճանաչում եմ, քանի որ ընկերոհուս հարևաններն են:Եվ ահա գրեթե 30 տարեկան լինելով՝ ես սկսեցի հասկանալ, թե
ինչ է իրական սերը, հարգանքը, հոգտարությունը: Երբ ինչ-որ բան է լինում, սիրելիիս առաջին խոսքն է.
-Մի մտածիր, մի բան կմտածենք:
Եվ մտածում է, անում է, օգնում է: Մի օր չդիմացա և հարցրեցի, արդյոք նա սիրում է իր կնոջը, ինչին նա պատասխանեց.

-Եթե սիրես, կդավաճանե՞ս:
Այլևս չեմ խոսում այդ թեմայի շուրջ, բայց ուզում եմ միշտ լինել նրա կողքին, ուզում եմ, որ միասին ապրեք, երեխաս էլ հայր ունենա,
բայց թե ինչ կլինի, հայտնի չէ…
