ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ «փողոցի» միջոցով ներքաղաքական կյանքի կազմակերպումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, պետք է համա-խմբել հասարակությանը, այլ ոչ թե պառակտել այն։

«Պատերազմող, կամ էլ մարտական գործողությունների վերսկսման վտանգի մեջ գտնվող պետությունը, ինչպի-սին որ եղել է (Հայաստանը-խմբ.) բոլոր նախորդ տարիների ընթացքում, իրավունք չունի իրեն պահելու այդ կե-րպ, այդ թվում՝ իշխանության կազմակերպման հարցում: Չպետք է հասարակությունը ճեղքի ներսից: Սա միան-գամայն անընդունելի է, հակաարդյունավետ և առավելագույնս վտանգավոր: Իմ կարծիքով, մենք ականատեսն ենք դառնում այս ամենի հետևանքների»,- ասել է Պուտինը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հար-ցազրույցի ժամանակ:
