Պարզապես ամաչում եմ, որ նույն քաղաքում ենք ապրում…2 օր առաջ մետրոյում պատահաբար լսեցի երկու երիտասարդների խո-
սակցություն, երկուսն էլ մոտ 25 տարեկան կլինեին։Երեկ մետրոյում պատահաբար լսեցի երկու երիտասարդների խոսակցություն,
երկուսն էլ մոտ 25 տարեկան էին:
Շատ մարդ կար վագոնում, ակամա լսում էի՝ ինչ են խոսում:Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանցից մեկին զանգ եկավ.
-Անի՞ն էր, — հարցրեց մեկը:

-Չէ, էլի նա:
-Մա՞յրդ, — հարցրեց ընկերը:
-Հա, զզվացրել է արդեն: Հորիցս էլ եմ հոգնել:
-Հանգստացիր, ծնողներդ են, պետք չէ այդպես:
-Զզվացնում են, նրանք ինձ ՊԵՏՔ ՉԵՆ: Այդ կինը պիտի անպայման իմանա, թե ես ուր եմ գնում, երբ եմ գալու: Թող ինձ հետ գործ
չունենան: Ինձ ոչ ոք պետք չէ, ինձ հիմա միայն ծառաներ են պետք, բայց դրանց համար գումար չունեմ, ստիպված ծնողներիս հետ
եմ ապրում, — ծիծաղելով ասաց երիտասարդը:
-Դու հո հիմա՞ր չես, դու լավ մայր ունես,- ընկերն ինձանից շատ էր զարմացած:

-Լա՞վն է, բա ինչի է այդքան գրում և զանգում, ի՞նչ է ուզում ինձանից:
-Դու տխմար ես…
Այդ պահին հասա իմ կայան, դուրս եկա վագոնից, չգիտեմ, հետո ինչպես ավարտվեց խոսակցությունը:Ահա այսպիսի երիտասարդ-
ներ են լինում:Ծնողները, բնականաբար, նույնպես տարբեր են լինում, բայց այդ տարիքում նստել նրանց վզին, գումար վերցնել և
ծառա համարել, կարծում եմ, անընդունելի է…
