Ողջ կյանքս աշխատել եմ ու ապահովել ընտանիքս, իսկ ամուսինս․․․Հիմա դարձել եմ ընտանիքիս թշնամին։Շատ եմ զղջում, որ ժա-
մանակին չեմ գնացել սովորելու, այլ դպրոցից հետո միանգամից աշխատանքի ընդունվեցի: Ծնողներս համոզում էին, բայց ընկերու-
հուս մայրը տոնավաճառում հագուստի կետ էր բացել, ինձ առաջարկեց այնտեղ աշխատել և լավ վճարել դրա դիմաց:
Նա իր խոստումը պահեց, բայց ժամանակավոր աշխատանքս տևեց 18 տարի:Ես հոգնեցի, փչացրեցի առողջությունս, մեր վաճառքի
կետում ամռանը շոգ է, օդ չկա, իսկ ձմռանը՝ ցուրտ:Որոշեցի դուրս գալ տոնավաճառից,սուպերմարկետում աշխատանք գտնել, բայց
ամուսինս դեմ եղավ,ասաց,որ այդ գումարով չենք կարողանա ապրել:Եվ դա այն դեպքում,երբ նա որպես պահակ է աշխատում գրա-
սենյակում, 2 օր տանն է, 1 օր՝ աշխատանքի, շատ քիչ գումար է վաստակում, բայց չի ձգտում ավելիին:

Ազատ օրերին հանգստանում է, գնում է գյուղ՝ ծնողների մոտ: Իսկ ես գալիս եմ երեկոյան՝ հոգնած ու տանջված, և բոլորը սպասում
են, թե երբ եմ ընթրիքը պատրաստելու:Սնունդով ծանր տոպրակները նույնպես ես եմ մի կերպ հասցնում տուն, քանի որ հիմնակա-
նում ամեն ինչ գնում եմ շուկայից:
Երբ ասում եմ, որ օգնի, վեճ է սկսվում,ասում է նրա համար չի ամուսնացել, որ գազօջախի մոտ կանգնի կամ փոշեկուլը ձեռքին վազ-
վզի տնով մեկ:Դրա համար ինքը կին ունի: Աղջիկս նույնպես տխրել է, մյուս տարի պիտի ընդունվի, գումար է պետք, բացի այդ էլ իր
համար էժան գնով հագուստ եմ բերում, տնօրենս թույլ է տալիս:

Նրանց համար շատ լավ է, իսկ ես այլևս չեմ կարող իմ ուսերին կրել ամբողջ ընտանիքի բեռը: Ծնողներս նախատում են, որ իրենց
չլսեցի, հիմա կարող էի աշխատել գրասենյակում՝ մաքուր և տաք վայրում, բայց ժամանակն այլևս հետ չենք կարող տալ:Որոշել եմ
հեռանալ տոնավաճառի աշխատանքից, բայց հասկանում եմ, որ այդ դեպքում կդառնամ դստերս և ամուսնուս թշնամին: Չգիտեմ,
ինչպես իրենց ասեմ որոշմանս մասին:
