Շտապ օգնության մի քանի միջոց կոկորդի ցավի ու հազի դեպքում․․․

Շտապ օգնության մի քանի միջոց կոկորդի ցավի ու հազի դեպքում․․․Կոկորդի ցավը սկսվ ում է մեղմ գրգռվածությունից և որոշ ժա-
մանակ անց ուտելիքը կուլ տալը ցավոտ է դառնում։ Այն կարող է առաջանալ վիրուսային կամ բակտերիալ վարակների, ալերգիայի և
նույնիսկ մկանների լարվածության հետևանքով:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ ՑԱՎԻ ՀԱՄԱՐ

Կոկորդի ցավից ազատվելու համար անհրաժեշտ չէ դեղորայք ընդունել։ Փորձեք մի քանի փորձված և համեղ միջոցներ, որոնք կօգ-
նեն Ձեզ խնդրից արագ ազատվել: Դրանց մեծ մասը կարող եք գնել ցանկ ացած մթերային խանութում կամ դեղատնից:

1. Եղեսպակ

Եղեսպակը զարմանալիորեն բազմակողմանի է. այն օգտագործվում է որպես բնական դեղամիջոց բազմաթիվ հիվանդությունների
դեպքում (իսկ Հին Եգիպ տոսում օգտագործվում էր նույնիսկ ան պտղության դեպքում): Իր հակա բորբոքային հատկո ւթյունների
շնորհիվ եղեսպակը կարողանում է արդյունավետ կերպով վերացնել կոկորդի ցավը։ Դրա հիման վրա թեյ կամ տաք թուրմ պատրաս-
տեք։

2. Մատուտակի արմատ

Այս արմատը վաղուց հայտնի է ոչ միայն կոկորդի ցավը թեթևացնելու ունակությամբ, այլև այնպիսի տհաճ երևույթներից, ինչպիսիք
են այրոցն ու հազը: Այն նույնիսկ օգնում է բուժել վիրուսային ակտի վության հետևանքով առաջացած վարակները: Մի ուսումնասի-
րության ժամանակ ցույց է տրվել, որ այն նաև նվազեցնում է կոկորդի ցավը վիրա հատվող հիվանդների մոտ: Գոյություն ունեն մեծ
քանակությամբ բաղադրատոմսեր արմատով ըմպելիք պատրաստելու համար։

3. Մեղր

Մեղրը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես կոկորդի ցավի միջոց։ Եվ դրա համար լավ պատճառներ կան, քանի որ մեղ-
րով տաք ջուրը վաղուց համար վում է կոկորդի ցավի արդյունավետ բուժում:

4. Էխինացեա

Էխինացեան հասանելի է տարբեր ձևերով՝ ներառյալ էքստրակտ,թուրմ, հաբեր, պարկուճ և քսուք: Բազմաթիվ հետազոտություններ
ցույց են տալիս, որ այն բարձրացնում է իմունիտետը և նվազեցնում բորբոքումները։Բուսաբանները խորհուրդ են տալիս էխինացեա
ընդունել մրսածության և այնպիսի ախտա նիշների բուժման համար, ինչպիսիք են հազը, ջերմությունը և, կոկորդի ցավը:

5. Տուղտի արմատ

Այս արմատի օշարակը հարյուրավոր տարիներ համարվում է կոկորդի ցավի բուժման ապացուցված միջոց: Դրա արդյունավետութ-
յունը հաստատվում է ավանդական բժշկո ւթյան երկարամյա պատմության կողմից: Տուղտի արմատն օգտագործվում է բազմաթիվ
հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի և մաշկի բորբո քումների դեմ պայքարում։

6. Կարտոֆիլի կոմպրես

Չորսից վեց միջին չափի կարտոֆիլը եփեք։ Ապա այդ կարտոֆիլը դրեք խոհան ոցային սրբիչի մեջտեղում։ Կոմպրեսի համար հար-
կավոր է կարտոֆիլը մանրացնել և փաթաթել սրբիչի մեջ։ Սրբիչը դրեք Ձեր կրծքավ անդակի վրա կամ փաթաթեք պարանոցի հատ-
վածը և ծածկեք շալով: Կոմպրեսը պետք է հանել, երբ կարտոֆիլը սառչի։

7. Օդը խոնավացնող միջոց․

Բոլոր մասնագետները միակարծիք են, որ խոնավ օդը օգնում է թեթևացնել քթի խոռոչի բորբոքումները, որոնք մրսածության հաճա-
խակի ուղեկից են։ Եթե ​​տանը խոնավացուցիչ չունեք, պարզա պես փակեք լոգարանի դուռը և միացր եք տաք ցնցուղը։ Փորձեք ներ-
շնչել առաջացած գոլորշին հնարավորինս խորը:

8. Ողողում

Սննդի սոդայով և աղի ջրով կանոնավոր ողողումը (1 թեյի գդալ երկու բաղա դրիչներից 1 լիտր ջրի մեջ) օգնում է թեթևացնել կոկոր-
դի ցավը և կանխել վարակները։

9. Վիսկի

Ջրի մեջ մի քիչ վիսկի ավելացրեք և ողողեք բերանը։ Սա կոկորդի գրգռվածությունը նվազեցնելու բավականին հայտնի միջոց է: Կուլ
տալ, թե ոչ որոշեք ինքներդ:

10. Հանգիստ

Այս խորհրդի կարևորությունը չի կարելի գերագնահատել: Հանգիստը ցանկացած հիվանդությունից ավելի արագ ապաքինվելու լա-
վագույն միջոցներից մեկն է: Բացի այդ, դա բացարձա կապես անվճար է: Հեռա խոսով խոսելու փոխարեն մեդիտացիա արեք կամ
քնեք։ Թույլ տվեք Ձեր օրգանիզմն ավելի շատ հանգստ անալ, երբ նա պայքարում է վարակի դեմ:

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել բժշկի․

Ցավոք, միշտ չէ,որ հնարավոր է վերականգնել միայն թվարկված միջոցներով։Չնայած շատ դեպքերում այս տնական բաղադրատոմ-
սերը պետք է օգնեն Ձեզ, հիշեք, որ որոշ հիվանդություններ թաքնված են։ Եթե ​​Ձեր կոկորդի ցավը ուժեղ է կամ ուղեկցվում է բարձր
ջերմությամբ, անպայման դիմեք բժշկին:

Ապրեք առողջ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика