Մի օր դուռը թակեցին․ Բացելով՝ կինը տեսավ երեք ծերունիների, սպիտակ երկար մորուքներով․․․Այս իմաստուն առակը պետք է իմանան բոլորը

Մի օր դուռը թակեցին․ Բացելով՝ կինը տեսավ երեք ծերունիների, սպիտակ երկար մորուքներով․․․Այս իմաստուն առակը պետք է
իմանան բոլորը։Կինը դուրս եկավ տանից և բակում տեսավ երեք ծերունի, սպիտակ երկար մորուքներով:Նա նրանց չէր ճանաչում,
բայց ասաց.

Ես ձեզ չեմ ճանաչում, բայց ճանապարհից եք գալիս հոգնած ու քաղցած կլինեք, համեցեք տուն:

-Ամուսինդ տա՞նն է, -հարցրին նրանք:

-Այո,- սիրալիր պատասխանեց կինը:

-Մենք չենք կարող երեքով միասին մտնել տուն:

-Ինչու՞, — զարմացավ կինը, — չէ՞ որ դուք միասին եք եկել:

Ծերունիներից մեկն ասաց․

-Իմ անունը Հարստություն է, նրան Հաջողություն են ասում, իսկ երրորդին կոչում են սեր: Մտիր տուն և ամուսնուդ հարցրու, թե մե-
զանից որին նա կուզենար տեսնել իր տանը:

Կինը մտավ տուն և պատմեց ամուսնուն: Ամուսինը ուրախացավ և ասաց կնոջը, որ ներս թողնի Հարստությունը, վերջապես կհարս-
տանանք, բայց կինը հակառակվեց՝ ասելով, որ ավելի լավ է տանը

Հաջողություն լինի, որն էլ հարստություն կբերի ու նրանք սկսեցին վիճել:

Նրանք երեխաներ չունեին և տարիներ առաջ մի աղջիկ երեխա էին որդեգրել: Նա լսում էր ծնողներին: Մոտեցավ նրանց ու ասաց. «
Հայրիկ, մայրիկ, թող ներս գա Սերը, նա իր հետ կբերի և հաջողություն և մենամեծ հարստությունը՝ համերաշխություն»:

Կինը դուրս եկավ և ներս հրավիրեց Սեր անունը կրող ծերունուն:Նրա հետ միասին տուն մտան մյուս երկու ծերունիները: Կինը զար-
մացած նայեց նրանց:

Հիշիր, մեզ միշտ առաջնորդում է Սերը, որտեղ սեր կա, այնտեղ միշտ կլինի և Հարստություն և Հաջողություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика