Մի քանի օր առաջ ընկերուհիս եկել էր մեր տուն․ Գնալիս հասկացա, որ ինձանից նեղացած է, միայն նրա համար, որ իր ուզած ձևով նրան չեմ հյուրասիրել․․․

Մի քանի օր առաջ ընկերուհիս եկել էր մեր տուն․ Գնալիս հասկացա, որ ինձանից նեղացած է,միայն նրա համար, որ սուփրա-սեղան
չեմ ձռել դեմը․․․Երեկ զանգեց ընկերուհիս և ասաց, որ դրսում է, և եթե կարող եմ, դուրս գամ, միասին զբոսնենք: Ես էլ ասացի, որ
տա-նը մենակ եմ: Ամուսինս գնացել էր ընկերոջ տուն, երեխային էլ հետն էր տարել:

Ընկերուհուս առաջարկեցի գալ մեր տուն, որ հանգիստ նստենք,խոսենք:Հենց նա եկավ, մի անգամից կանչեցի սեղանի մոտ: Այդ օրն
արդեն պատրաստել էի ընթրիքը՝ հնդկաձավար և տապակած հավի միս: Սուրճի հետ կոնֆետ հյուրասիրեցի: Հնդկաձավարից ընկե-
րուհիս կտրականապես հրաժարվեց, ասաց, որ կարող էի մի նորմալ բան պատրաստել: Ես ինձ այնքան անհարմար զգացի: Սկզբում
ուզում էի արդարանլ, բայց հետո մտածեցի.

-Ինչու՞ պիտի ինչ-որ հատուկ բան պատրաստեի, կարող էի առհասարակ չհրավիրել մեր տուն:

Ես չցանկացա նրա հետ վիճել դրա պատճառով, ոչինչ չասացի: Բայց տհաճ նստվածք մնաց: Ես չէի մտածում, որ կարող եմ նման
բանի համար նկատղություն ստանալ:Կարծում եմ, դա կապված է նրա հետ, որ մենք սովոր ենք, որ հյուրերի առաջ սուփրա-սեղան
են բացում: Հաջորդ անգամ, երբ նա գալու լինի մեր տուն, կզգուշացնեմ, թե ինչ եմ պատրաստել, իսկ եթե ոչ մի հարմար սնունդ չլի-
նի, պարզապես կասեմ, որ սուրճ ենք խմելու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика